Աշխարհ

Սեպտեմբեր 13, 2017 19:57

OCCRP-ն հաստատել է Ադրբեջանի մասնակցությունը Սիրիայում գրոհայինների զինմանը

OCCRP-ն հաստատել է Ադրբեջանի մասնակցությունը Սիրիայում գրոհայինների զինմանը

Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի հետազոտության կենտրոնը (OCCRP) ևս մեկ անգամ հաստատել է, որ Ադրբեջանի ինքնաթիռները ներգրավվել են Սիրիայի զինյալ խմբավորումների և գրոհայինների սպառազինման գործընթացին:

OCCRP-ին ծավալուն վերլուծությամբ անդրադարձել է Արևմտյան Եվրոպայի երկրներից, ինչպես նաև Վրաստանից, Ղազախստանից և Աֆղանստանից Պենտագոնի (ԱՄՆ ՊՆ) կողմից խորհրդային արտադրության զենք-զինամթերքի գնումներին և դրանց տեղափոխմանը Սիրիա:

Վերլուծություններից մեկը վերաբերում է տարանցիկ նպատակների համար Գերմանիայում ԱՄՆ-ի կողմից զենքի պահեստների օգտագործմանը: Զենքի տեղափոխման այդ գործընթացին ներգրավվել են ադրբեջանական SilkWay ավիաընկերության ինքնաթիռները:

OCCRP-ին իր հետազոտության համար, մասնավորապես, օգտագործել է Ադրբեջանից Խորվաթիա զենքի տեղափոխման մասին, ինչպես նաև SilkWay-ի ինքնաթիռներից կողմից Ղազախստանից Չիկագո և Ֆրանկֆուրտ զենքի տեղափոխման մասին վկայող փաստաթղթերը:

Առաջին փաստաթղթից պարզ է դառնում, որ 2017 թ. հունիսի 6-ին Ադրբեջանի ԱԳՆ արարողակարգի վարչությունը հարցում է ուղարկել մի շարք երկրների (Թուրքիա, Վրաստան, Բուլղարիա, Սերբիա)՝ խնդրելով թույլատրել այդ երկրների օդային տարածքով չպլանավորված անցումը: Համաձայն փաստաթղթի՝ ադրբեջանական ինքնաթիռների վերջնակետը պետք է լիներ Խորվաթիան: Նախատեսվում է Ադրբեջանից Խորվաթիա շուրջ 40 տոննա զենք-զինամթերք՝ նռնակներ, պահեստատուփեր և արկեր փոխադրել:

Այս պարագայում Ադրբեջանը տարանցիկ չվերթներ իրականացնելուց բացի հանդես է գալիս նաև որպես զենք-զինամթերք ուղարկող:

Որպես սպառազինության ուղարկող է նշվում Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարության «ՋԻՀԱԶ» արտադրական միությունը: Միությունը ներառում է նույն նախարարության ենթակայության տակ գտնվող Ադրբեջանի ռազմարդյունաբերական գրեթե բոլոր ընկերությունները:

Սպառազինության հասցեատեր է նշված ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարությունը, իսկ սպառազինություն տեղափոխում է ադրբեջանական SilkWay ավիաընկերությունը, որի մասնաբաժինների զգալի հատվածը պատկանում է Ադրբեջանի նախագահի դստերը՝ Արզու Ալիևային:

Ըստ երկրորդ փաստաթղթի՝ ադրբեջանական SilkWay ավիաընկերությունը Ղազախստանից դեպի Չիկագո և Ֆրանկֆուրտ ուղղություններով իրականացրել է զենքի փոխադրումներ:

Նշենք, որ բացի SilkWay-ից զենքի տեղափոխմամբ են զբաղվել նաև Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները:

Հիշեցնենք, որ այս փաստաթղթերի ի հայտ եկան, երբ հաքերային հարձակման արդյունքում Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատնից վերցվեցին հարյուրավոր փաստաթղթեր: Այդ փաստաթղթերի հիման վրա ուսումասիրություն էր կատարել բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիևան՝ բացահայտելով Ադրբեջանի կողմից դիվանագիտական խողովակների աջակցությամբ իրականացված շուրջ 350 տարանցիկ թռիչք:

Նշենք, որ ուսումնասիրությունը կատարած լրագրողին հրապարակումից հետո առանց բացատրության օգոստոսին հեռացրել էին աշխատանքից: Ուսումնասիրության և աշխատանքից հեռացման թեմայով Ռազմինֆոն զրուցել էր նրա հետ:

Աղբյուրը՝ razm.info

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը եզրափակչում ոչ-ոքիով մեկնարկեց

Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը եզրափակչում ոչ-ոքիով մեկնարկեց

Սեպտեմբեր 23, 2017 21:07 Մեկնարկել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչը:
Որ մթերքները չեն փչանա ապոկալիպսիսի ժամանակ (ֆոտոշարք)

Որ մթերքները չեն փչանա ապոկալիպսիսի ժամանակ (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 23, 2017 19:02 Կպահպանվեն անգամ միջուկային հարձակումից հետո։
Իրանի ԶՈւ-ն զորավարժություն կանցկացնի երկրի հյուսիս-արևմուտքում

Իրանի ԶՈւ-ն զորավարժություն կանցկացնի երկրի հյուսիս-արևմուտքում

Սեպտեմբեր 23, 2017 16:45 Զորավարժությունը կրում է «Մոհարրամ» անվանումը։
Թուրք-սիրիական սահմանին տեղակայվելու են թուրքական արտադրության աերոստատներ. Anadolu

Թուրք-սիրիական սահմանին տեղակայվելու են թուրքական արտադրության աերոստատներ. Anadolu

Սեպտեմբեր 23, 2017 15:55 Թուրք-սիրիական սահմանին պատի կառուցման ավարտից հետո։
Թբիլիսիում բացվել է հեծանվային առաջին արահետը

Թբիլիսիում բացվել է հեծանվային առաջին արահետը

Սեպտեմբեր 23, 2017 12:25 Առանց ավտոմեքենայի միջազգային օրվա առթիվ։
Մանչեսթեր Յունայթեդի հավանական մեկնարկային կազմը Սաութհեմփթոնի հետ խաղում

Մանչեսթեր Յունայթեդի հավանական մեկնարկային կազմը Սաութհեմփթոնի հետ խաղում

Սեպտեմբեր 23, 2017 09:45 Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում:
Ախալքալաքի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի 6 թեկնածու

Ախալքալաքի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի 6 թեկնածու

Սեպտեմբեր 23, 2017 09:26 Հոկտեմբերի 21-ին Վրաստանում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքապետերի ընտրություններ:
Վրաստանում ավարտվել են հրթիռահրետանային ուժերի կրակային վարժանքները

Վրաստանում ավարտվել են հրթիռահրետանային ուժերի կրակային վարժանքները

Սեպտեմբեր 23, 2017 09:08 Ներգրավել էին «Գռադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:
Դատարանը Սահակաշվիլիին մեղավոր է ճանաչել սահմանը խախտելու համար (տեսանյութ)

Դատարանը Սահակաշվիլիին մեղավոր է ճանաչել սահմանը խախտելու համար (տեսանյութ)

Սեպտեմբեր 23, 2017 08:11 Նա տուգանվել է 3400 գրիվենով (շուրջ 130 դոլար)։
ԱՄՆ երեք կոնգրեսականների անուններ հայտնվել են Ադրբեջանի «սև ցուցակում»

ԱՄՆ երեք կոնգրեսականների անուններ հայտնվել են Ադրբեջանի «սև ցուցակում»

Սեպտեմբեր 22, 2017 22:56 Արցախ կատարած այցելության պատճառով։
Կարեն Ասլանյանը նվաճեց բանակայինների աշխարհի չեմպիոնի կոչումը

Կարեն Ասլանյանը նվաճեց բանակայինների աշխարհի չեմպիոնի կոչումը

Սեպտեմբեր 22, 2017 22:51 Հայաստանը մասնակցում է ութ ներկայացուցչով:
Թուրքական զինուժը շարունակում է վարժանքները Իրաքի սահմանին

Թուրքական զինուժը շարունակում է վարժանքները Իրաքի սահմանին

Սեպտեմբեր 22, 2017 19:41 Սահմանային անցակետից շուրջ 2 կմ հեռավորության վրա։
Իրաքյան Քուրդիստանում հանրաքվեի միջոցառմանը ծածանվել է Իսրայելի դրոշը

Իրաքյան Քուրդիստանում հանրաքվեի միջոցառմանը ծածանվել է Իսրայելի դրոշը

Սեպտեմբեր 22, 2017 17:36 Ծաղիկներ ու կոնֆետներ շաղ տվել բազմության վրա:
Մահացու քայլից մեկ վայրկյան առաջ. ինքնասպանության փորձ (տեսանյութ)

Մահացու քայլից մեկ վայրկյան առաջ. ինքնասպանության փորձ (տեսանյութ)

Սեպտեմբեր 22, 2017 17:13 Հետաքրքիր մանրամասներ են պարզվել։
Դիարբեքիրում «փողոց դուրս գալու» արգելք է հայտարարվել

Դիարբեքիրում «փողոց դուրս գալու» արգելք է հայտարարվել

Սեպտեմբեր 22, 2017 16:44 PKK-ի զինյալների դեմ գործողության իրականացման համար։