Կարծիք

Սեպտեմբեր 14, 2017 09:14

Թող ոչ մի զոհ չպահանջվի՝ Լապշինից բացի

Թող ոչ մի զոհ չպահանջվի՝ Լապշինից բացի

1991թ. հունիսն էր: Արցախի ու Հայաստանի վրայով անցել էր «Կալցո» օպերացիան. ապրիլի վերջին կորցրել էինք Գետաշենը, Կամոն, Ազատը, մայիսից Արցախում հայազրկվել էին տասնյակ գյուղեր: Հայաստանի սահմաններին մի երկու բողչով հազարավոր փախստականներ և սովետական զորքի կողմից բռնոտած, ծեծ ու ջարդի ենթարկված, սահմանը պահող հայաստանցի ոստիկաններ: Սովետական հզոր բանակը հայ ոստիկանների դեմ՝ զոհեր, վիրավորներ, ավելի քան հարյուր ոստիկան բոևիկի պիտակով հանձնվեց մեր ոխերիմ հարևանին: Նրանք հայտնվեցին Բաքվի ու Կիրովաբադի բերդերում: Թե ինչ կտտանքների ենթարկվեցին, ինչ տառապանքներ քաշեցին, եկեք շշուկով խոսենք: Ցավոք, նրանցից շատերը շատ կարճ կյանք ունեցան: Թե ինչ ջանքեր թափվեցին ու միջոցառումներ ձեռնարկվեցին նրանց հետ բերելու և նույնիսկ փոխանակելու ուղղությամբ, մեզ ու Աստծուն է հայտնի:

Այդ ժամանակ ես ՀԽՍՀ ՆԳՆ լրատվական ծառայության ղեկավարն էի և ակտիվորեն աշխատում էի սովետական ու արտասահմանյան քաղաքական գործիչների ու լրագրողների հետ՝ տրամադրելով նրանց ֆոտոներ, տեսանյութեր, ուղեկցողներ, փորձագետներ: Ցվետանա Պասկալևայի հետ համագործակցությունը սկսվել էր դեռ Շահումյանից իմ՝ Լրաբերում աշխատելու շրջանից: Ցվետանան մեկնել էր Ադրբեջան, վստահություն էր ձեռք բերել ու նաև նկարահանումներ արել գրավված Գետաշենում, Կիրովաբադի բերդում, զրուցել էր գերեվարված մեր ՆԳՆ ներքին զորքերի տղաների հետ: Ցվետանայի հետ լսեցինք ձայնագրությունները. հարազատ ձայներ, որ խոսում էին ժողովուրդների բարեկամության ու քաղաքական ղեկավարների մեղավորության մասին: Առնվազն մի տասը ադրբեջանցու էլ ես եմ այստեղ խոսեցրել և խնդրում եմ՝ ոչ մեկը գլուխ թող չգովա, որ նման պայմաններում իրենից միայն հայրենասիրական ճառեր դուրս կգան: Ցվետանան ներկայացրեց, որ ՀՀՇ-ում Տեր Հուսիկի հետ միասին մի քանի հոգով լսել են, ու Տեր Հուսիկն ասել է, որ այդ տղաներն այլևս իրավունք չունեն հայրենիք վերադառնալու: Բռնեցի Ցվետանայի ձեռքն ու ուղիղ ՆԳ նախարար Աշոտ Մանուչարյանի մոտ: Դիտեցինք լլկված Գետաշենի կադրերը, լսեցինք տղաների ձայնագրությունը, մեղմորեն հրեցի Ցվետանային, ու նա ներկայացրեց՝ ինչ են ասել ՀՀՇ-ում: Մանուչարյանն անմիջապես վերցրեց կառավարականը, երևի տեսել եք՝ ինչպես է մերկացնում ատամները, երբ զայրացած է.
- Ձեզ կուղարկեմ Կիրովաբադ, տեսնեմ՝ ինչ եք խոսելու, հետո կորոշենք՝ հետ թողնել, թե ոչ, չեք էլ ամաչում, - նետեց հեռախոսափողը:
Շատ սարսափելի տեսագրություններ ունեմ, դրանք վավերագրություններ են, վերքեր ու վնասվածքներ. գեհենից վերադարձած մարդիկ պատմում են կտտանքների ու տառապանքների մասին, նաև կորովի ու խիզախության մասին, իրար ուժ ու հույս տալու մասին:
Ծեծ, կտտանք, նվաստացում՝ ժամերով, օրերով, ամիսներով, ոչ մեկը չխոսեց իր ժողովրդի ու պետության դեմ, միայն ընդհանուր ակնարկներ քաղաքականության վերաբերյալ:
Բա էդ խալխի բլոգերը առյուծի կա՞թ էր խմել, թե՞ հավատավոր արցախցի պատմահայրենասեր էր, որ թելադրված տեքստը չստորագրեր կամ հայացքով հավանության չարժանացներ:
Բարի, գեղեցիկ ավանդույթ կա՝ սպառնալիքի տակ հայտարարություններ են անում, հետո դատի են տալիս իրենցից բռնությամբ անհրաժեշտ տեքստեր կորզելու համար: Սա քաղաքական խաղ էր՝ խմբային խաղացողներով, որը դեռ չի ավարտվել:

Նիկոլայ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Հայոց լեզուն ապականողներից ո՞ր մեկի վաստակն է ավելի մեծ

Հայոց լեզուն ապականողներից ո՞ր մեկի վաստակն է ավելի մեծ

Սեպտեմբեր 23, 2017 07:43 Պալատական «միմոսները» 20 տարի հեռուստաեթերից քուչի լեզու են տարածել։
Ինքնիշխանության կորստի վտանգները արտաքին չեն, այլ՝ ներքին

Ինքնիշխանության կորստի վտանգները արտաքին չեն, այլ՝ ներքին

Սեպտեմբեր 22, 2017 06:56 ՌԴ-ն մեզ որևէ բան չի ստիպի, եթե չառաջարկենք՝ «Արցախ՝ լեգիտիմության դիմաց»։
Մեր պրոբլեմն այն է, որ պատմությունը թողել ենք պատմաբաններին

Մեր պրոբլեմն այն է, որ պատմությունը թողել ենք պատմաբաններին

Սեպտեմբեր 21, 2017 15:54 Ուսումնասիրել դասեր քաղելու և քաղաքագիտական սխեմաներ կառուցելու համար:
Գրկում ու համբուրում եմ սահմանն անառիկ պահող զինվորների մայրերին

Գրկում ու համբուրում եմ սահմանն անառիկ պահող զինվորների մայրերին

Սեպտեմբեր 21, 2017 11:40 Խոնարհվում եմ մեր բոլոր զոհված տղաների շիրիմների առաջ։
Մեր հայրենիքը մի ամրոցի չափ է մնացել՝ պարիսպների փոխարեն լեռներով շրջապատված

Մեր հայրենիքը մի ամրոցի չափ է մնացել՝ պարիսպների փոխարեն լեռներով շրջապատված

Սեպտեմբեր 21, 2017 11:29 Մենք բոլորս ծառա ու ենթակա ենք մեր Հայրենիքին։
Այսօր լավ կերեք, խմեք, ճռճռան ճառեր ասեք

Այսօր լավ կերեք, խմեք, ճռճռան ճառեր ասեք

Սեպտեմբեր 21, 2017 11:11 Այն, ինչ հիմա ունենք, անխախության հետ որևէ աղերս չունի։
Սերժ Սարգսյանի խոսքն ու գործը

Սերժ Սարգսյանի խոսքն ու գործը

Սեպտեմբեր 21, 2017 09:27 Մինչ այժմ Թուրքայի հետ սահմանը ոչ բաց է, ոչ էլ՝ բացման նախաշեմին ենք։
Ազգային եկեղեցին առաջին հերթին քաղաքական ինստիտուտ է

Ազգային եկեղեցին առաջին հերթին քաղաքական ինստիտուտ է

Սեպտեմբեր 21, 2017 09:16 Վաշխառուների և առևտրականների եկեղեցուց չկարողացավ վերաճել:
Անկախությունն էլ եք կերել, եռագույնն էլ՝ հետը, վրայից էլ Սևանն եք խմել

Անկախությունն էլ եք կերել, եռագույնն էլ՝ հետը, վրայից էլ Սևանն եք խմել

Սեպտեմբեր 21, 2017 09:06 Ինչո՞վ փակեմ ականջներս, որ չլսեմ տոնական ճառերն ու կենացները։
Անամոթնե՛ր, ինքը սուրբ ա...

Անամոթնե՛ր, ինքը սուրբ ա...

Սեպտեմբեր 20, 2017 23:05 Էդքան սիրե՞լ կլիներ Վազգեն Առաջինին, որ մենք էինք սիրում։
5 ելույթ ՄԱԿ-ի ամբիոնից. hիրավի՛, զարգանում ենք

5 ելույթ ՄԱԿ-ի ամբիոնից. hիրավի՛, զարգանում ենք

Սեպտեմբեր 20, 2017 13:56 ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ 2100թ․ ՀՀ բնակչության թիվն ավելի կնվազի՝ դառնալով 1 մլն 849 հազար:
Դասական կղերականացված կլեպտոկրատիա

Դասական կղերականացված կլեպտոկրատիա

Սեպտեմբեր 20, 2017 10:48 Բառացի՝ «գողերի իշխանություն»։
Իշխանությունից գոնե մեկը չգտնվեց, որ խոսի հանրությանը հուզող հարցերից

Իշխանությունից գոնե մեկը չգտնվեց, որ խոսի հանրությանը հուզող հարցերից

Սեպտեմբեր 20, 2017 08:22 Ու նրան ինչ-որ ձև լուրջ վերաբերվեին:
Նույն բանն ասել է նաև մայիսին՝ ԱԺ-ում, ու նույն պաթոսով

Նույն բանն ասել է նաև մայիսին՝ ԱԺ-ում, ու նույն պաթոսով

Սեպտեմբեր 19, 2017 09:09 Հունվար-հունիս ամիսների միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը 37625 մարդ է:
«Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովն, ասես, ՀՀԿ համագումարը լիներ

«Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովն, ասես, ՀՀԿ համագումարը լիներ

Սեպտեմբեր 19, 2017 08:22 Ոչ մի բառ չհնչեց․ երևի, մեռելոցի հետ էր համընկել, դրա համար լռեցին։
Համաժողովի ՕԳԳ-ն սփյուռքահայությանը կլպելն է

Համաժողովի ՕԳԳ-ն սփյուռքահայությանը կլպելն է

Սեպտեմբեր 18, 2017 07:45 Պարզ է՝ համաժողովի մասնակիցների գրպանից փողը հոսելու է իշխանության գրպանը։
Իրենք հրաժարվեցի՞ն այդ ավտոմեքենաներից, թե՞ էլ օյին չի

Իրենք հրաժարվեցի՞ն այդ ավտոմեքենաներից, թե՞ էլ օյին չի

Սեպտեմբեր 17, 2017 09:16 Նախընտրական քարոզարշավի շրջանակներում անխնա քննադատում էին։
Լինել Արծրունի՞, թե՞ Մանթաշով

Լինել Արծրունի՞, թե՞ Մանթաշով

Սեպտեմբեր 17, 2017 08:58 Իսկական արվեստի կոթողները ստեղծվել են առանց զիմզիմովների նյութական աջակցության: