Աշխարհ

Սեպտեմբեր 14, 2017 11:51

Լապշինը լքել է Ադրբեջանն ու մեկնել Իսրայել

Լապշինը լքել է Ադրբեջանն ու մեկնել Իսրայել

Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը լքել է Ադրբեջանը: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:

Բլոգերը մոր՝ Բելա Լապշինայի հետ օդանավակայանից Բաքու-Թել Ավիվ չվերթով մեկնել է Իսրայել:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր Իսրայելի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին համաներում շնորհելու մասին: Հրամանգիրն ուժի մեջ է մտնելու հրապարակման օրվանից:
Ուշագրավ է, որ Լապշինին ներում շնորհելու մասին հրամանագիր է ստորագրվել այն նույն օրը, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով մեկնել է Իսրայել:

Նախքան ներում ստանալը՝ սեպտեմբերի 10-ին, բլոգերը բանտում ինքնասպանության փորձ է ձեռնարկել:

Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականին Բելառուսում՝ Ադրբեջանի հարցման համաձայն: Պաշտոնական Բաքուն բլոգերին «սև ցուցակ»-ի մեջ էր ներառել առանց իրենց հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով:

Բելառուսի Գերագույն դատարանը 2017 թվականի փետրվարի 7-ին մերժել էր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել էր Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:
Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 20-ին հրապարակվել էր ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավճիռ. նա դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման:

Լապշինի դեմ դատական գործ էր հարուցվել Ադրբեջանի ՔՕ 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: 281.2-րդ հոդվածով Լապշինի մեղադրանքն ապացուցող բավարար փաստեր չեն հայտնաբերվել: Բլոգերը մեղավոր է ճանաչվել միայն պետական սահմանի անօրինական հատման համար. Ադրբեջանում գործող կամայական օրենքով (ՔՕ 318-րդ հոդված) քրեական հետապնդում է սպառնում այն օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր Լեռնային Ղարաբաղ են այցելում «առանց պաշտոնական Բաքվի թույլտվության»:

Հուլիսի 19-ին կայացած դատական նիստի ժամանակ Լապշինը, օգտվելով վերջին խոսքի իր իրավունքից, հայտարարել էր, որ չի ընդունում իր դեմ ներկայացված մեղադրանքները:

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Նոյեմբերի 19-ը Տղամարդկանց միջազգային օրն է

Նոյեմբերի 19-ը Տղամարդկանց միջազգային օրն է

Նոյեմբեր 19, 2017 07:47 Առաջին անգամ այն տոնել են Տրինիդադ և Տոբագոյում։
Մահացել է AC/DC խմբի հիմնադիրներից Մալքոլմ Յանգը (տեսանյութ)

Մահացել է AC/DC խմբի հիմնադիրներից Մալքոլմ Յանգը (տեսանյութ)

Նոյեմբեր 18, 2017 19:08 Նա խմբի շարժիչ ուժն էր։
Tesla-ն էլեկտրական բեռնատար է ներկայացրել

Tesla-ն էլեկտրական բեռնատար է ներկայացրել

Նոյեմբեր 18, 2017 18:18 100կմ թափավազքն՝ ընդամենը 5 վայրկյանում, 800կմ՝ առանց լիցքավորման:
Մարդատար մեքենաների արտադրությունը Նախիջևանում

Մարդատար մեքենաների արտադրությունը Նախիջևանում

Նոյեմբեր 18, 2017 16:20 Արդբեջանում մեքենաների արտադրանքի ծավալն անկում է ապրում։
Սեպտեմբերին Թուրքիայի արտաքին պարտքը կազմել է 665.5 մլրդ դոլար

Սեպտեմբերին Թուրքիայի արտաքին պարտքը կազմել է 665.5 մլրդ դոլար

Նոյեմբեր 18, 2017 14:49 Արտաքին ակտիվների ծավալն աճել է 5 տոկոսով:
Գալկինն ու Պուգաչովան եկեղեցում պսակադրվել են (տեսանյութ)

Գալկինն ու Պուգաչովան եկեղեցում պսակադրվել են (տեսանյութ)

Նոյեմբեր 18, 2017 13:01 Ամուսնացել էին 2011թ. և 2 երեխա ունեն։
Վաշինգտոնում Աստվածաշնչի թանգարան է բացվել (տեսանյութ)

Վաշինգտոնում Աստվածաշնչի թանգարան է բացվել (տեսանյութ)

Նոյեմբեր 18, 2017 11:21 Աստվածաշնչային երգեր, տեքստեր, նույնիսկ՝ նորաձևություն․ մուտքն անվճար է:
Ադրբեջանցի 20 դիպուկահար մարզվում է Թուրքիայի ոստիկանությունում (տեսանյութ)

Ադրբեջանցի 20 դիպուկահար մարզվում է Թուրքիայի ոստիկանությունում (տեսանյութ)

Նոյեմբեր 18, 2017 09:26 Երկշաբաթյա պատրաստության կուրսեր են անցնում։
Հակաբիոտիկների վերաբերյալ գիտելիքների եվրոպական օրն է

Հակաբիոտիկների վերաբերյալ գիտելիքների եվրոպական օրն է

Նոյեմբեր 18, 2017 08:35 Պենիցիլինի հայտնագործությունը փրկեց միլիոնավոր կյանքեր:
Հայ-ադրբեջանական ընտանիքներ. ինչպես են խառնածին ամուսնություններով զույգերն ապրում այսօր (ֆոտոշարք)

Հայ-ադրբեջանական ընտանիքներ. ինչպես են խառնածին ամուսնություններով զույգերն ապրում այսօր (ֆոտոշարք)

Նոյեմբեր 18, 2017 08:01 Մի մասն ընտանիք է կազմել մինչ ղարաբաղյան հակամարտությունը, որոշները՝ նույնիսկ դրանից հետո։
Այսօր ևս երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում՝ Աղջաբերդից 20 կմ հյուսիս-արևմուտք

Այսօր ևս երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում՝ Աղջաբերդից 20 կմ հյուսիս-արևմուտք

Նոյեմբեր 17, 2017 19:03 Զգացվել է Արցախում և ՀՀ հարավ-արևելյան շրջաններում:
Միանմարի զինվորները խմբակային սեռական բռնություն են կիրառում

Միանմարի զինվորները խմբակային սեռական բռնություն են կիրառում

Նոյեմբեր 17, 2017 17:16 Փորձում են ահաբեկել ռոհինգյա մահմեդականների կանանց և աղջիկներին:
Էրդողանը պատմել է, թե ինչ է խոսել Պուտինի հետ Ղարաբաղի խնդրի վերաբերյալ

Էրդողանը պատմել է, թե ինչ է խոսել Պուտինի հետ Ղարաբաղի խնդրի վերաբերյալ

Նոյեմբեր 17, 2017 14:20 «Պուտինը, ինչպես տեսնում եմ, այդքան էլ մեծ հույսեր չունի»։
Մահացել է սիցիլիական մաֆիայի հայտնի պարագլուխ Տոտո Ռիինան

Մահացել է սիցիլիական մաֆիայի հայտնի պարագլուխ Տոտո Ռիինան

Նոյեմբեր 17, 2017 12:21 20-րդ դարի ամենավտանգավոր հանցագործներից մեկը:
Եվրախորհրդարանը կոչ է անում վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսել Հայաստանի հետ

Եվրախորհրդարանը կոչ է անում վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսել Հայաստանի հետ

Նոյեմբեր 17, 2017 10:36 Դա արդեն արվել է Վրաստանի, Ուկրաինայի ու Մոլդովայի հետ։
37-ամյա բռնապետության ավարտը

37-ամյա բռնապետության ավարտը

Նոյեմբեր 17, 2017 10:02 Զիմբաբվեի 93-ամյա նախագահ Ռոբերտ Մուգաբեն և նրա ընտանիքի անդամները տնային կալանքի են ենթարկվել:
Այսօր Ուսանողության միջազգային օրն է

Այսօր Ուսանողության միջազգային օրն է

Նոյեմբեր 17, 2017 08:17 Բժշկական ֆակուլտետի ուսանողի հուղարկավորությունը վեր է ածվել բողոքի գործողության: