Քաղաքական

17.09.2017 17:10


Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Գարո Փալյանին

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Գարո Փալյանին

Սեպտեմբերի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փալյանին, ով Հայաստան է ժամանել Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանում ուշադրությամբ հետևում են Գարո Փալյանի գործունեությանը, ու կարևորեց նրա մասնակցությունը համահայկական խորհրդաժողովին։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին համահայկական օրակարգի հարցերի վերաբերյալ։

Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային խնդիրների հանգուցալուծմանն առնչվող հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը