Աշխարհ

20.09.2017 07:50


Ուժգին երկրաշարժ Մեքսիկայում․ կա ավելի քան 200 զոհ (տեսանյութ)

Ուժգին երկրաշարժ Մեքսիկայում․ կա ավելի քան 200 զոհ (տեսանյութ)

Սույն թվականի սեպտեմբերի 19-ին, տեղական ժամանակով ժամը 22:14-ին (Գրինվիչի ժամանակով` 18:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 18.580 և արևմտյան երկայնության 98.400 աշխարհագրական կոորդինատներով (Մեքսիկա, Պուեբլա դե Սարագոսա քաղաքից 53 կմ հարավ-արևմուտք), օջախի 51 կմ խորությամբ և 7.1 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8-9 բալ:

Ըստ «The Guardian» լրատվական գործակալության՝ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 139-ի և կան բազմաթիվ ավերվածություններ:

Տեղի ԶԼՄ-ի տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 204-ի․ նրանցից 24-ը երեխաներ են, 11-ը գտնվում են փլատակների տակ։

Այս խորագրի վերջին նյութերը