Կարծիք

20.09.2017 08:07


Երևի, գործող իշխանությունը սփյուռքյան արվեստագետներին որպես ներդրող չի դիտարկել ու չի հրավիրել

Երևի, գործող իշխանությունը սփյուռքյան արվեստագետներին որպես ներդրող չի դիտարկել ու չի հրավիրել

Սովետի ժամանակ արտոնյալ արվեստագետների մի ցուցակ կար, որում ընդգրկված գրողներն ու նկարիչները, երաժիշտներն ու թատերական գործիչները հայտնի կառույցի կողմից համարվում էին վստահելի անձինք ու հաճախ էին մեկնում սփյուռքյան գաղթօջախներ՝ հայապահպանության գործը ամրապնդելու համար:

Հիշում եմ՝ 1970-ականների վերջին Սիլվա Կապուտիկյանին անվանում էին «արծաթանոսեց», որը նշված ցուցակի առաջին հորիզոնականում էր ու ամենաշատն էր մեկնում տարբեր երկրներ, որտեղ ապրող հայությունը, ըստ տեղյակների, նրան կիլոներով ընտիր արծաթե զարդեր էր նվիրում:
Անկախությունից հետո թվում էր, թե սփյուռքահայ մեր արվեստագետները նույն հաճախականությամբ կայցելեն հայրենիք ու մենք էլ նրանց ի մոտո կճանաչենք:

Ավաղ, նման բան տեղի չունեցավ: Պատճառների մասին չեմ ուզում խոսել:

Այս համաժողովներին էլ կարող էին ներկա լինել ու ճշմարիտ խոսք ասել: Սփյուռքում ստեղծագործողների չեմ տեսել, որոնք եկել ու մասնակցել են համաժողովին:

Հետաքրքիր է՝ ինչո՞ւ:

Երևի, գործող իշխանությունը սփյուռքյան արվեստագետներին որպես ներդրող չի դիտարկել ու չի հրավիրել: Դե համ էլ՝ իշխանությունը «անկառավարելի» մարդկանց թե՛ երկրում, և թե՛ Սփյուռքում տանել չի կարողանում...
Ուրիշ բան, որ որպես ազատամարտիկ՝ գան ու մեռնեն հայրենիքում կամ էլ բռնեն ու բանտարկեն...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը