Քաղաքական

20.09.2017 13:18


Խառնաշփոթ իրավիճակ դատարանում. «Սասնա ծռեր-1»-ի գործով դատավարությունը ձախողվում է

Խառնաշփոթ իրավիճակ դատարանում. «Սասնա ծռեր-1»-ի գործով դատավարությունը ձախողվում է

«Սասնա ծռեր-1» գործով այսօրվա դատական նիստին եւս արգելվել էր փաստաբաններ Մուշեղ Շուշանյանի եւ Արայիկ Պապիկյանի մուտքը նիստերի դահլիճ, ինչն առաջացրել էր բողոքի ալիք փաստաբանների շրջանում եւ 11 փաստաբան լքել է նիստերի դահլիճը՝ յուրօրինակ գործադուլ հայտարարելով այս գործի շրջանակներում։ Հանրային մի քանի փաստաբան մնացին նիստերի դահլիճում։

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, բոլոր փաստաբանների, այդ թվում՝ Մուշեղ Շուշանյանի եւ Արայիկ Պապիկյանի նկատմամբ կիրառեց դատական սանկցիա՝ դիմելով փաստաբանական պալատ՝ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով։

Նկատի ունենալով, որ առանց փաստաբանների հնարավոր չէր շարունակել նիստը, դատարանը հայտարարեց այն հետաձգելու մասին, սակայն մինչ այդ հրապարակվեց նշված ակցիային միացած փաստաբանների դիմումը, որով պահանջվում էր չստեղծել արհեստական խոչընդոտներ եւ ապահովել բոլոր պաշտպանների անարգել մուտքը նիստերի դահլիճ, որի պայմաններում միայն ամբաստանյալները կկարողանան իրենց նախընտրած պաշտպանների միջոցով իրականացնել իրենց պաշտպանությունը։

Աղբյուր` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը