Աշխարհ

22.09.2017 16:44


Դիարբեքիրում «փողոց դուրս գալու» արգելք է հայտարարվել

Դիարբեքիրում «փողոց դուրս գալու» արգելք է հայտարարվել

«Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ գործողության իրականացման համար Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի մի շարք բնակավայրերում «փողոց դուրս գալու արգելք» է հայտարարվել: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

«Փողոց դուրս գալու արգելք» է հայտարարվել մասնավորապես Դիարբեքիր նահանգի Հազրո, Քուլփ, Սիլվան, Լիջե գավառներրի 46 գյուղում:

Նշենք, որ Դիրաբեքիր նահանգը թուրք-քրդական բախումների առավել ակտիվ կենտրոններից մեկն է, իսկ քրդերը այն համարում են «մայրաքաղաք»: Թուրք ուժայինները նահանգում պարբերաբար իրականացնում են գործողություններ:

Թուրքիայի տարածքում ուժայինների և քուրդ զինյալների բախումները վերսկսել են դեռևս 2015-ի ամռանից: Բախումների արդյունքում երկու կողմերն էլ ունեն մարդկային և նյութական կորուստներ: Ըստ Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքի՝ 2017 թ. հունվարի 1-ից սեպտեմբերի 10-ը թուրքական ուժային կառույցներում արձանագրվել է 127 կորուստ: Ըստ թուրքական կողմի՝ PKK-ն էլ 2016-ի սեպտեմբերից մինչև այժմ կորցրել է մոտ 2000 զինյալ:

Բացի մարդկային կորուստներից, թուրք-քրդական բախումների արդյունքում մեծ են նաև նյութական կորուստները: Թուրքիայի արևելքում և հարավ-արևելքում մի շարք, հիմնականում քրդաբնակ շրջաններ ավերակների են վերածվել:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը