Քաղաքական

23.09.2017 10:02


Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ:

Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Հանդիպմանը ներկա է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Սեպտեմբերի 23-ին Նալբանդյանը կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը