Քաղաքական

23.09.2017 10:31


Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Շուշան Պետրոսյանին

Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Շուշան Պետրոսյանին

Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Շուշան Պետրոսյանին ծննդյան տարեդարձի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նորանոր նվաճումներ:

«Դուք հայ երգը ներկայացնող այն արվեստագետներից եք, որն արժանիորեն վայելում է մեր ժողովրդի սերն ու համակրանքը:
Ազգային զարթոնքի և անկախ պետականության ակունքներում կանգնած երիտասարդ սերնդակիցների հետ Ձեզ բախտ վիճակվեց մասնակցելու նորօրյա Հայաստանի մշակութային դիմագծի կերտմանը, իսկ հմայիչ ձայնով և անկրկնելի կատարումներով նոր խոսք, նոր որակ ու մտածողություն բերեցիք հայ երգարվեստ:

Հայրենիքի, ազգային բանակի, մարդկային ամենաթանկ ու նվիրական զգացմունքների մասին Ձեր բազում կատարումները մնայուն արժեքներ են մեր ազգային երգարվեստի գանձարանում»,- ասված է շնորհավորական հեռագրում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը