Լրահոս

Սեպտեմբեր 23, 2017 21:20

Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանության գործով մեղադրանք է առաջադրվել

Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանության գործով մեղադրանք է առաջադրվել

Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 60-ամյա Ռ.Խաչատրյանին:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 14-ին Հանրապետության 48 հասցեում գտնվող հյուրանոցի մոտ հնչել են կրակոցներ, որի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մեկ անձ՝ 1974թ. ծնված Գագիկ Մոսինյանը, տեղում մահացել է, իսկ 1978թ. ծնված Վահագն Աբգարյանը` հրազենային վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ սպանությունը ծրագրված է եղել նախապես, պարզվել առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, որոնցից երկուսը Ալավերդի քաղաքի բնակիչներ են, մեկը՝ Երևանի։

Սեպտեմբերի 15-ին քննիչը որոշում էր կայացրել՝ Ա.Բլբուլյանին, Ա.Կարադավիդովին և Ռ.Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում հետախուզման մեջ գտնվող Ռ.Խաչատրյանը սեպտեմբերի 22-ին հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել և հարցաքննվել։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Ռ.Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ հետախուզման մեջ գտնվող մյուս անձանց հայտնաբերելու, քրեական գործով բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննությունն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Վարուժան Ավետիսյան․ «Սասնա Ծռերի մեթոդը հուրն է, Նիկոլ Փաշինյանինը՝ ջուրը»

Վարուժան Ավետիսյան․ «Սասնա Ծռերի մեթոդը հուրն է, Նիկոլ Փաշինյանինը՝ ջուրը»

Հունիս 23, 2018 22:39 «2016 թ. Սասնա Ծռերի ապստամբության հուրը խանձեց հակառակորդի երախը»։
Երևանում թալանել են ավագ դատախազի դատախազական համարանիշներով Mercedes-ը

Երևանում թալանել են ավագ դատախազի դատախազական համարանիշներով Mercedes-ը

Հունիս 23, 2018 22:26 Գողացել են ավտոմեքենայի կողային հայելիները:
Պայմանագրային զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է վաշտի հրամանատարի տեղակալը

Պայմանագրային զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է վաշտի հրամանատարի տեղակալը

Հունիս 23, 2018 22:22 Զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել որովայնի շրջանում։
Կանադայի վարչապետը տուգանվել է արևապաշտպան ակնոցի պատճառով

Կանադայի վարչապետը տուգանվել է արևապաշտպան ակնոցի պատճառով

Հունիս 23, 2018 22:00 Ակնոցն արժեր ավելի քան 200 դոլար:
ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում. կա զոհ

ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում. կա զոհ

Հունիս 23, 2018 20:19 «Toyota Hilux»-ը բախվել է ծառին և շրջվել:
Չարենցավանում ավտոմեքենա է այրվել

Չարենցավանում ավտոմեքենա է այրվել

Հունիս 23, 2018 18:24 Կայանված է եղել շենքի բակում։
Հուշանվեր թղթադրամներով փորձել են բջջային հեռախոս գնել

Հուշանվեր թղթադրամներով փորձել են բջջային հեռախոս գնել

Հունիս 23, 2018 17:50 Երևանի տարբեր վարչական շրջաններում կատարել են նմանատիպ այլ խարդախություններ:
Վրաստանում առաջին անգամ կանցկացվի աջիկայի փառատոն

Վրաստանում առաջին անգամ կանցկացվի աջիկայի փառատոն

Հունիս 23, 2018 17:00 Աջիկա բառն ունի աբխազական ծագում և նշանակում է աղ։
«ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ն պետությանը պատճառել է 300 միլիոն դրամի վնաս (տեսանյութ)

«ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ն պետությանը պատճառել է 300 միլիոն դրամի վնաս (տեսանյութ)

Հունիս 23, 2018 16:58 «Փյունիկ»-ի գրասենյակում կատարվել է խուզարկություն:
Քաղաքացիներ են արգելափակվել վերելակում

Քաղաքացիներ են արգելափակվել վերելակում

Հունիս 23, 2018 16:29 Արամ Խաչատրյան փողոցի շենքերից մեկում։
Երևանի ժամանցի կենտրոններից մեկում գողացել են քաղաքացու դրամապանակը

Երևանի ժամանցի կենտրոններից մեկում գողացել են քաղաքացու դրամապանակը

Հունիս 23, 2018 15:55 27-ամյա երիտասարդ է բերման ենթարկվել։
Արթիկում կողոպտել են ոսկյա իրերի խանութի աշխատակցին

Արթիկում կողոպտել են ոսկյա իրերի խանութի աշխատակցին

Հունիս 23, 2018 14:20 Հափշտակել են 7մլն դրամի զարդեր։
7 օր առաջնագծում. ձեռնարկվել է դիվերսիոն ներթափանցման փորձ

7 օր առաջնագծում. ձեռնարկվել է դիվերսիոն ներթափանցման փորձ

Հունիս 23, 2018 13:39 Նկատվել են սպառազինության և զինտեխնիկայի տեղաշարժեր:
Էրդողանի մրցակցի 3 միլիոնանոց հանրահավաքը Իզմիրում

Էրդողանի մրցակցի 3 միլիոնանոց հանրահավաքը Իզմիրում

Հունիս 23, 2018 13:35 Նման մասշտաբի հանրահավաքն անհանգստություն է առաջացրել իշխանամետ լրատվամիջոցների շրջանակներում։
Գայլի հարձակմանը ենթարկված երկրորդ երեխան է մահացել Արցախում

Գայլի հարձակմանը ենթարկված երկրորդ երեխան է մահացել Արցախում

Հունիս 23, 2018 13:21 Գայլի կծելու հետևանքով ստացել էր վերքեր։