Աշխարհ

24.09.2017 10:42


Այսօր Գերմանիայում խորհրդարանական ընտրություններ են (տեսանյութ)

Այսօր Գերմանիայում խորհրդարանական ընտրություններ են (տեսանյութ)

Սեպտեմբերի 24-ին Գերմանիան նոր խորհրդարան և, միաժամանակ, կանցլեր է ընտրում։

Ընտրողներ ձայների համար պայքարում է 42 կուսակցություն։ Ինչպես ցույց են տալիս հարցումները՝ կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած ՔԴՄ/ՔՍՄ դաշինքն առաջատարն է՝ ձայների 36․2 տոկոսով։ Սոցիալ դեմոկրատներն ունեն ձայների 22 տոկոսը, «Այլընտրանք Գերմանիայի համար» աջակողմյան կուսակցությունը՝ 10․3 տոկոսը, «Ձախերը»՝ 9․8 տոկոսը, «Ազատ դեմոկրատական կուսակցությունը»՝ 9․6 տոկոսը, «Կանաչները»՝ 7․7 տոկոսը։

Ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 61․5 մլն մարդ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը