Լրահոս

24.09.2017 12:09


Զվարթնոց-Նորակերտ ճանապարհին Toyota Camry է այրվել․ վարորդն ու ուղևորը այրվածքներով հոսպիտալացվել են

Զվարթնոց-Նորակերտ ճանապարհին Toyota Camry է այրվել․ վարորդն ու ուղևորը այրվածքներով հոսպիտալացվել են

Սեպտեմբերի 24-ին, ժամը 02:23-ին ԱԻՆ-ում տեղեկություն է սատցվել, որ Զվարթնոց-Նորակերտ ավտոճանապարհի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:37-ին, մարվել՝ 02:47-ին:

Այրվել են Ա.-ի Ա.-ին պատկանող Toyota Camry մակնիշի 33 ZZ 333 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը, սրահը և առջևի անվադողերը:

Հրդեհի հետևանքով Ա. Ա.-և և ուղևոր Գ. Ս.-ը թեթև այրվածքներով հոսպիտալացվել են Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը