Աշխարհ

24.09.2017 11:57


Մոուրինյու. Մրցավարը խնդրեց ինձ հեռանալ, և ես գնացի

Մոուրինյու. Մրցավարը խնդրեց ինձ հեռանալ, և ես գնացի

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի` «Սաութհեմփթոնի» հետ (1:0) կայացած հանդիպումը:

Խաղավերջում մրցավար Կրեյգ Փոուսոնը խնդրել է պորտուգալացի մասնագետին հեռանալ տրիբունաներ:

«Չգիտեմ, թե ինչ պատճառով դա տեղի ունեցավ: Կրեյգը խնդրեց ինձ հեռանալ, և ես գնացի: Նրան չհարցրեցի նման որոշման պատճառը: Նա կարգադրեց գնալ, և ես հեռացա»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «ESPN FC»-ն:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը