Լրահոս

24.09.2017 21:17


Հրազդանում «Mitsubishi»-ն բախվել է արգելապատնեշին և շրջվել․ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են

Հրազդանում «Mitsubishi»-ն բախվել է արգելապատնեշին և շրջվել․ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են

Սեպտեմբերի 24-ին, ժամը 18:05-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mitsubishi IO» մակնիշի 34 ՕՍ 998 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1983 թ. ծնված Ս. Ա.) բախվել է արգելապատնեշին և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևոր՝ Գ. Հ.-ը տեղի ուժերով հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը