Քաղաքական

27.09.2017 14:19


Արցախի Հանրապետության ԱԳՆ․ «Ողջունում ենք Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը»

Արցախի Հանրապետության ԱԳՆ․ «Ողջունում ենք Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը»

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն այսօր մեկնաբանությամբ է հանդես եկել, որում ասվում է․

«Ողջունում ենք Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը՝ որպես ՄԱԿ Կանոնադրությամբ և մի շարք միջազգային հիմնարար փաստաթղթերով ամրագրված ժողովուրդների ինքնորոշման և իրենց զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու իրավունքի իրացման ակտ:

Հուսով ենք, որ հանրաքվեի արդյունքում ստեղծված իրավիճակը կկարգավորվի խաղաղ միջոցներով՝ հաշվի առնելով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը