Կարծիք

28.09.2017 19:20


Թողե՛ք մարդը երկրում արդարադատություն հաստատի, էլի՛

Թողե՛ք մարդը երկրում արդարադատություն հաստատի, էլի՛

Մեր պետությունը՝ Ս.Սարգսյանի գլխավորությամբ, ամեն ինչ անում է, որպեսզի երկրում արդարադատություն իրականացվի.
Մարդասպանության պատվիրատու լինելու մեղադրանքով 15 տարվա ազատազրկման դատապարտվածին 3 տարի հետո բանտից հանում է ու նշանակում է ՊՆ խորհրդական, կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով, խարդախությամբ պետբյուջեից խոշոր չափի գումար հափշտակելու մեղադրանքով 12 տարվա ազատազրկման դատապարտվածին 3 տարի հետո բանտից հանում է (երևի, էլի մի տեղ խորհրդական կնշանակի)...
Իսկ դրսից բերված ինչ-որ տրուբայի հետ կապ չունեցող Արցախի հերոսին դատում է...
Մեր պետությունը՝ Ս.Սարգսյանի գլխավորությամբ, ամեն ինչ անում է, որպեսզի երկրում արդարադատություն իրականացվի, իսկ դուք առավոտից իրիկուն շարունակում եք «չարախոսել»...
Թողե՛ք մարդը երկրում արդարադատություն հաստատի, էլի՛, ինչ եք ամեն անգամ ցցվում ու խանգարում մեծն արդարադատի տոնը...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը