Քաղաքական

02.10.2017 14:25


Էդ․Նալբանդյան․ «Նախաստրոգարվել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը» (տեսանյութ)

Էդ․Նալբանդյան․ «Նախաստրոգարվել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը» (տեսանյութ)

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը սերտ կապեր ունի Եվրոպական Միության հետ և մտադիր է ընդլայնել համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

-Ավարտվել է Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության առաջնահերթությունների փաստաթղթի համաձայնեցումը։ Հատուկ կցանկանայի ընդգծել, որ ավարտվել և նախաստրոգարվել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Դրա ստորագրումը նոյեմբերին Բրյուսելում կայնալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը կարող է հանդիսանալ։ Բրյուսելյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները կարևոր տեղ էին զբաղեցնում հանձնակատար Հանի հետ մեր քննարկումներում։ Մենք մտքեր փոխանակեցինք գագաթաժողովի Եզրափակիչ հռչակագրի շուրջ,-ասել է Էդ․Նալբանդյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը