Աշխարհ

03.10.2017 14:02


Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմի թրեյլերն է հրապարակել Սերժ Թանկյանը (տեսանյութ)

Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմի թրեյլերն է հրապարակել Սերժ Թանկյանը (տեսանյութ)

Ամերիկահայ աշխարհահռչակ ռոք երաժիշտ և երգահան Սերժ Թանկյանն իր Instagram-ում հրապարակել է ռեժիսոր Ջո Բերլինգերի՝ Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմի թրեյլերը։

«Դիտեք Emmy-ի և Oscar-ի առաջադրված ռեժիսոր Ջո Բերլինգերի նկարահանած Intent to Destroy: Death, Denial & Depiction ֆիլմի հզոր թրեյլերը։ Դա, իրոք, ամենաուժեղ ֆիլմերից է, որը ես երբևէ տեսել եմ վերջին ժամանակներս։ Ինձ պատիվ է տրվել գրել այդ ֆիլմի երաժշտությունը։ Ֆիլմը նոյեմբերին կհայտնվի կինոթատրոններում։ Մինչ այդ, մենք կթողարկենք ժապավենի լիակատար սաունդթրեքը»,-գրել է Թանկյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը