Կարծիք

04.10.2017 12:26


Այս քվեարկությամբ ԵԼՔ-ը մեծ ծառայություն մատուցեց Սերժ Սարգսյանին

Այս քվեարկությամբ ԵԼՔ-ը մեծ ծառայություն մատուցեց Սերժ Սարգսյանին

Քաղաքական կազմակերպությունների արդյունավետությունը դատում են արդյունքներով, այլ ոչ թե «ցանկություններով»: Իսկ որո՞նք են ԵԼՔ-ի իրական ցանկությունները, դա արդեն այլ խոսակցություն է, իսկ արդյունքները դեռևս հետևյալներն են.

-լեգիտիմացրել են ընտրություններ կոչվող միջոցառումը,
-նպաստել են ԵԱՏՄ-ին անդամակցելու վերահաստատմանը,
-անիմաստ նախաձեռնություններով ճամբարների են բաժանել ընդդիմադիր տրամադրություններ ունեցող հանրությանը,
-բանտերում գտնվող Սասնա ծռերը կեղծ հույսերով են ներշնչվել:

Այս քվեարկությամբ ԵԼՔ-ը մեծ ծառայություն մատուցեց Սերժ Սարգսյանին, ով առիթ ունեցավ Ռուսաստանին ևս մեկ անգամ, արտահերթ, վերահաստատելու ԵԱՏՄ-ին անդամագրվելը:

Դա կարևոր էր ԵՄ-ի հետ կնքվելիք պայմանագրին ընդառաջ դրա նշանակությունը նսեմացնելու համար:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը