Քաղաքական

04.10.2017 22:34


ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին են ընդունել Բակո Սահակյանն ու Լևոն Մնացականյանը (տեսանյութ)

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին են ընդունել Բակո Սահակյանն ու Լևոն Մնացականյանը (տեսանյութ)

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է նույն օրը ճանաչողական այցով Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերին:

Երկրի ղեկավարը շնորհավորել է համանախագահին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, սահմաններում տիրող իրավիճակին, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

Երկուստեք կարեւորվել է Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման եւ այս ուղղությամբ հետեւողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահին այսօր ընդունել է նաև ԼՂ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը։

Արցախի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությանն ու դրանից բխող զարգացումներին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի օգնական Ալամանդա Գրիբին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը