Քաղաքական

06.10.2017 11:45


Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Իվան Ավանեսյանի լիազորությունները

Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Իվան Ավանեսյանի լիազորությունները

Հոկտեմբերի 6-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետը, ստորագրել է արձանագրություն՝ թիվ 6 ընտրատարածքից ընտրված Իվան Խորենի Ավանեսյանի պատգամավորական լիազորությունների դադարման մասին:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ արձանագրությունն ուղարկվել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

Այս խորագրի վերջին նյութերը