Քաղաքական

07.10.2017 12:27


Անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ զորքերը կաջակցեն Հայաստանին. Անատոլի Սիդորով

Անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ զորքերը կաջակցեն Հայաստանին. Անատոլի Սիդորով

ՀԱՊԿ անդամ երկրներին, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությանը, օգնության անհրաժեշտության դեպքում, ՀԱՊԿ հավաքական զորքերը պատրաստ կլինեն աջակցել: Այս մասին հոկտեմբերի 7-ին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը՝ «Որոնում-2017» զորավարժության շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը:

«ՀԱՊԿ կանոնադրության և այլ փաստաթղթերի համաձայն՝ ՀԱՊԿ զորքերը նախատեսված են անդամ երկրների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանման համար: Դա տեղի է ունենում տվյալ անդամ պետության դիմումի համաձայն, իսկ որոշումը կայացնում է ՀԱՊԿ խորհուրդը: Ես չեմ պատմի հիմա կարմիր գծի մասին, բայց կարող եմ ասել, որ եթե անդամ պետություններից մեկին իրական օգնություն պետք լինի, ապա հավաքական զորքերը շատ ավելի մեծ քանակով, քան այն, որ մասնակցում են այսօրվա զորավարժությանը, պատրաստ կլինեն գալ և օգնել»,-նշել է Անատոլի Սիդորովը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Հայաստանի տարածում մեկնարկել է «Որոնում -2017» մարտավարական-մասնագիտական զորավարժության 2-րդ փուլը: Վարժանքների ընթացքում անցկացվում են ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական և հատուկ ստորաբաժանումների կիրառական գործողությունները:

«Որոնում-2017» զորավարժությունը անցկացվում էհոկտեմբերի 3-ին ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական շրջանի Դոնի Ռոստովի զորավարժարանում մեկնարած ՀԱՊԿ «Մարտական եղբայրություն-2017» խոշոր զորավարժության շրջանակներում:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը