Տնտեսական

Հոկտեմբեր 11, 2017 20:17

Կասեցվել է չորս արտադրամասի գործունեություն

Կասեցվել է չորս արտադրամասի գործունեություն

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական աշխատանքների շրջանակում խախտումներ է հայտնաբերել կաթի վերամշակման արտադրամասերում:

Սյունիքի մարզում գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատերեր Նորայր Սահակյանի և Լիաննա Գևորգյանի արտադրամասերում, մասնավորապես, չեն պահպանվել սննդամթերքի հիգիենային ՀՀ օրենսդրությամբ ներկայացվող պահանջները, նաև՝ հայտնաբերվել են մակնշման խախտումներ:

Շիրակի մարզի անհատ ձեռնարկատեր Աստղիկ Անանյանին պատկանող զովացուցիչ ըմպելիքների արտադրամասում նույնպես արձանագրվել են սանիտարահիգիենիկ խախտումներ: Երեք տնտեսվարողների արտադրամասերի գործունեությունը կասեցվել է:

Վանաձորում իրականացված ստուգման արդյունքում Ծառայությունն անհատ ձեռնարկատեր Սերգեյ Կարապետյանի մոտ արձանագրել է վտանգավոր սննդամթերքի թողարկման դեպք: Համաձայն լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ 13.09.2017-ի արտադրության «Պելմեններ» ապրանքատեսակը, ինչպես նաև «Կիևյան կոտլետներ»-ը և «Հավի մսով կոտլետներ»-ը մանրէաբանական ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային միության 034/2013 և 021/2011 տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերին:

Արգելվել է նշված ապրանքատեսակների՝ պահեստում հայտնաբերված բոլոր խմբաքանակների (40 տուփ «Պելմեններ», 15 տուփ «Կիևյան կոտլետներ», և 18 տուփ «Հավի մսով կոտլետներ») իրացումը, իսկ լաբորատոր արդյունքների պատասխանից հետո տրվել է դրանք ոչնչացնելու հանձնարարական:

Անհատ ձեռնարկատեր Սերգեյ Կարապետյանի արտադրական գործունեությունը դադարեցվել է մինչև հայտնաբերված խախտումների վերցումը: Վերջինս պարտավորվել է արտադրությունը համապատասխանեցնել սահմանված նորմերին, թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Կառավարությունը «Նանման» ՍՊԸ-ին մաքսատուրքից ազատելու արտոնություն է տրամադրել

Կառավարությունը «Նանման» ՍՊԸ-ին մաքսատուրքից ազատելու արտոնություն է տրամադրել

Հոկտեմբեր 19, 2017 20:44 Նախատեսվում է ստեղծել 3 նոր աշխատատեղ։
Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռների միջպետական փոխադրումները կիրականացվեն առանց թույլտվությունների

Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռների միջպետական փոխադրումները կիրականացվեն առանց թույլտվությունների

Հոկտեմբեր 19, 2017 20:37 Ուղևորափոխադրումները կիրականացվեն թույլտվությունների առկայության դեպքում:
Բանկերի կողմից գնվել է 82,979,856 դոլար

Բանկերի կողմից գնվել է 82,979,856 դոլար

Հոկտեմբեր 14, 2017 07:56 479.33 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով։
Նշանակվել է 960․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք

Նշանակվել է 960․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք

Հոկտեմբեր 13, 2017 20:32 39 գործ գտնվում է ընթացքի մեջ:
Կասեցվել է չորս արտադրամասի գործունեություն

Կասեցվել է չորս արտադրամասի գործունեություն

Հոկտեմբեր 11, 2017 20:17 Ոչնչացվել են վտանգավոր ճանաչված խմբաքանակները:
Գյումրիում կասեցվել է հացի 2 արտադրամասի գործունեություն

Գյումրիում կասեցվել է հացի 2 արտադրամասի գործունեություն

Հոկտեմբեր 09, 2017 19:21 Արձանագրվել են սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներ։
Բանկերի կողմից գնվել է 101,422,070 դոլար

Բանկերի կողմից գնվել է 101,422,070 դոլար

Հոկտեմբեր 07, 2017 11:45 477.63 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով։
Կասեցվել է հացի արտադրության և մանկապարտեզի հանրային սննդի կազմակերպման գործունեությունը

Կասեցվել է հացի արտադրության և մանկապարտեզի հանրային սննդի կազմակերպման գործունեությունը

Հոկտեմբեր 06, 2017 20:32 Արձանագրվել են սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներ:
Օծանելիքակոսմետիկական շուկայում խախտումներ են հայտնաբերվել

Օծանելիքակոսմետիկական շուկայում խախտումներ են հայտնաբերվել

Հոկտեմբեր 06, 2017 16:09 Ստուգում է իրականացվել 14 ընկերությունում։
Խախտումներ են հայտնաբրվել խտացրած կաթի, թթվասերի, յուղի և հալած պանրի իրացման ոլորտում

Խախտումներ են հայտնաբրվել խտացրած կաթի, թթվասերի, յուղի և հալած պանրի իրացման ոլորտում

Հոկտեմբեր 03, 2017 14:44 Թյուրիմացության մեջ են գցել սպառողներին։
Հայաստանը մրցունակ տնտեսությամբ երկրների վարկանիշում 73-րդն է

Հայաստանը մրցունակ տնտեսությամբ երկրների վարկանիշում 73-րդն է

Հոկտեմբեր 02, 2017 14:17 Ադրբեջանն ու Թուրքիան 35-րդ և 53-րդ հորիզոնականներում են, Վրաստանը՝ 67-րդ։
Բյուջեն սեկվեստորի չի ենթարկվելու

Բյուջեն սեկվեստորի չի ենթարկվելու

Սեպտեմբեր 28, 2017 12:39 Կառավարությունն այսօր հաստատեց ՀՀ 2018թ․ պետական բյուջեի նախագիծը: