Կարծիք

12.10.2017 15:08


Ուրարտական դիցարանի մոտ յոթ տասնյակ դիցերից 14-ը կին էին

Ուրարտական դիցարանի մոտ յոթ տասնյակ դիցերից 14-ը կին էին

Ուրարտական դիցարանի մոտ յոթ տասնյակ դիցերից 14-ը կին էին: Հայկական հեթանոսական դիցարանում կանայք նույնպես իրենց պատվավոր տեղը ունեին, իսկ մայր Անահիտին նվիրված տաճարները ամենատարածունն էին Հայաստանում: Քրիստոնեական ֆորմատում Մայր Անահիտը դարձավ Մարիամ Աստվածածին և վերջինիս անունով են հայկական եկեղեցիների մոտ 80 տոկոսը: Մ․ Գոշի դատաստանագրքով, որի հիմքում ընկած էին նաև հայ ժողովրդական սովորույթները, խիստ պատիժ էր նախատեսված իր կնոջը ծեծող տղամարդու համար:

Հայաստանի իսլամական նվաճման ժամանակաշրջանը կնոջ դերի առումով շատ մխիթարական չի եղել, բայց ինչևիցէ Հայաստանը աշխարհի պետություններից առաջիններից է եղել, ուր կանայք մասնակցել են ընտրություններին: Հայաստանը ունեցել է աշխարհում առաջին կին դեսպանը: Սովետական ժամանակաշրջանում կոմունիստները խրախուսել են կնոջ իրավունքները և դերի բարձրացումը:

Կախված երկրում տվյալ ժամանակաշրջանի արտադրատնտեսական հարաբերություններից, կորեկցիայի է ենթարկվել տղամարդու և կնոջ դերը: Ագրարային և ինդուստրիալ հասարակություններում շրջանառվող դրամը, կախված տղամարդու և կնոջ բնախոսական տարբերություններից բխող մասնագիտական ընտրությունից, ավելի շատ հոսում էր տղամարդու գրպանը՝ վերջինիս տալով ֆինանանսական գերիշխող դիրք: Իր գոյության վերջին տասնամյակներում Խորհրդային Հայաստանը որոշակի անցում էր կատարել դեպի պոստինդուստրիալ հասարակություն, որտեղ կնոջ դերը և ֆինանսական հնարավորությունները էականորեն աճել էին:

Ներկա Հայաստանի տնտեսությունը, լինելով հիմնականում ագրարարային, ունի նաև ինդուստրիալ և պոստինդուստրիալ դրսևորումներ, ուր կինը հատկապես ծառայությունների, ինչպես նաև գիտատար ոլորտներում զբաղեցնում է կարևոր և եկամտաբեր դիրքեր՝ դրանից բխող իրավունքային նվաճումներով:

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը