Աշխարհ

Հոկտեմբեր 12, 2017 17:21

Մուխթարլիի ընտանիքը հեռացել է Վրաստանից

Մուխթարլիի ընտանիքը հեռացել է Վրաստանից

Թբիլիսիից առևանգված և Ադրբեջան տեղափոխված լրագրող Աֆգան Մուխթարլիի ընտանիքը լքել է Վրաստանը:

Նրա կինը՝ լրագրող Լեյլա Մուստաֆաևան, մանկահասակ երեխայի հետ տեղափոխվել է եվրոպական երկրներից մեկը: Լուրը հաստատել է ընտանիքի փաստաբանը՝ պատճառների մասին չնշելով: Ըստ փաստաբանի՝ այդ մասին «Մարդու իրավունքների պաշտպանության տունը» օրեր անց հայտարարություն կտարածի: Մուստաֆաևան մի քանի անգամ հայտարարել էր, որ իրեն հետապնդում են, նա դատախազություն էր դիմել՝ համապատասխան հետաքննություն սկսելու պահանջով, ավելի ուշ ինքն ու իր փաստաբանն իրավապահ մարմիններին անգործության մեջ էին մեղադրել:

Հիշեցնենք՝ Մուխթարլին Թբիլիսիից անհետացել է մայիսի 29-ին: Այնուհետև հայտնի դարձավ, որ նա ձերբակալված է Ադրբեջանում, սակայն անձնագիրը կնոջ մոտ էր՝ Թբիլիսիում: Ադրբեջանի ոստիկանությունը լրագրողին մեղադրանք էր առաջադրել երեք հոդվածով՝ սահմանի ապօրինի հատում, դիմադրություն իրավապահներին և մաքսանենգություն: Դատարանը եռամսյա նախնական կալանք էր նշանակել, Բաքվի վերաքննիչ դատարանը որոշումն ուժի մեջ էր թողել: Ավելի ուշ Մուխթարլին հայտարարեց, թե իրեն Թբիլիսիից առևանգել են քրեական ոստիկանության համազգեստ կրող մարդիկ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ուսումնասիրում է Մուխթարլիի և Մուստաֆաևայի գործը՝ ընդդեմ Վրաստանի և Ադրբեջանի: Դատարանը գործին առաջնահերթություն է տվել: Ըստ փաստաբանի՝ ադրբեջանցի լրագրողների նկատմամբ մարդու իրավունքների կոնվենցիայի նվազագույնը տասը կետ է խախտվել:

Աղբյուրը՝ aliq.ge

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Վրաստանում առաջին անգամ կանցկացվի աջիկայի փառատոն

Վրաստանում առաջին անգամ կանցկացվի աջիկայի փառատոն

Հունիս 23, 2018 17:00 Աջիկա բառն ունի աբխազական ծագում և նշանակում է աղ։
Վաշինգտոնում կտոնեն հայկական Վարդավառը (տեսանյութ)

Վաշինգտոնում կտոնեն հայկական Վարդավառը (տեսանյութ)

Հունիս 23, 2018 10:10 «Սա բարեկամության խորհրդանիշ է»:
Արցախի խորհրդարանի երկու պատգամավոր հրաժարական է ներկայացրել

Արցախի խորհրդարանի երկու պատգամավոր հրաժարական է ներկայացրել

Հունիս 22, 2018 20:38 Աշոտ Ղուլյանը հանդես է եկել հայտարարությամբ։
Թուրքիան ստացավ առաջին F-35 կործանիչների 1-ին խմբաքանակը

Թուրքիան ստացավ առաջին F-35 կործանիչների 1-ին խմբաքանակը

Հունիս 22, 2018 16:54 Տեղակայվելու են Մալաթիա նահանգի Աքչադաղ շրջանի 7-րդ ավիաբազայում:
Սև ծովի Սուխումիի ափում երկու ուսանող է խեղդվել

Սև ծովի Սուխումիի ափում երկու ուսանող է խեղդվել

Հունիս 22, 2018 15:59 «Տղաների դիակները գտնվել են այն հատվածում, որտեղ Կելասյան գետը միանում է Սև ծովին»։
ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան շարունակում են աշխատել ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ. Լավրով

ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան շարունակում են աշխատել ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ. Լավրով

Հունիս 22, 2018 09:21 «Անհրաժեշտ է հակամարտության բոլոր կողմերի կոնսեսուսը»։
Մունդիալ-2018. Խորվաթները ծնկի բերեցին արգենտինացիներին (տեսանյութ)

Մունդիալ-2018. Խորվաթները ծնկի բերեցին արգենտինացիներին (տեսանյութ)

Հունիս 22, 2018 07:00 Արգենտինայի հավաքականը պարտություն կրեց 0:3 հաշվով:
Վաշինգտոնի ազգային պուրակում հայկական լավաշ կպատրաստեն (տեսանյութ)

Վաշինգտոնի ազգային պուրակում հայկական լավաշ կպատրաստեն (տեսանյութ)

Հունիս 21, 2018 16:52 Բացվելու է Հայաստանին և Կատալոնիային նվիրված խոշոր փառատոն:
Այսօր Յոգայի միջազգային օրն է

Այսօր Յոգայի միջազգային օրն է

Հունիս 21, 2018 08:30 Հունիսի 21-ն ամառային արևադարձի` տարվա ամենաերկար օրն է:
Ռուսաստանը Հայաստանին է արտահանձնել հետախուզման մեջ գտնվող Կուբայի քաղաքացուն

Ռուսաստանը Հայաստանին է արտահանձնել հետախուզման մեջ գտնվող Կուբայի քաղաքացուն

Հունիս 20, 2018 12:36 Մեղադրվում է խարդախության միջոցով մեծ գումարներ հափշտակելու մեջ։
Հունիսի 20-ը Փախստականների համաշխարհային օրն է

Հունիսի 20-ը Փախստականների համաշխարհային օրն է

Հունիս 20, 2018 11:02 Աշխարհում մոտ 20 մլն փախստական կա և մոտ 40 մլն ներքին տեղահանված։
Հայտնի է, թե ով է Ռուսաստան-Եգիպտոս խաղի լավագույն ֆուտբոլիստը

Հայտնի է, թե ով է Ռուսաստան-Եգիպտոս խաղի լավագույն ֆուտբոլիստը

Հունիս 20, 2018 09:27 Երկրորդ անգամ է արժանանում հանդիպման լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: