Լրահոս

Հոկտեմբեր 12, 2017 20:55

«Հաղթանակ» կամրջի վրա մահվան ելքով վթարի դեպքի առթիվ քննվող գործով մեղադրանք է առաջադրվել ավտոմեքենայի վարորդին

«Հաղթանակ» կամրջի վրա մահվան ելքով վթարի դեպքի առթիվ քննվող գործով մեղադրանք է առաջադրվել ավտոմեքենայի վարորդին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են «Հաղթանակ» կամրջի վրա «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հանգամանքները, վարորդին առաջադրվել է մեղադրանք։

2017թ. օգոստոսի 30-ին ահազանգ է ստացել, որ ժամը 04:40-ի սահմաններում, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Երևան քաղաքի «Հաղթանակ» կամրջով Արգիշտի փողոցի ուղղությամբ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի հետևանքով մեկ անձ մահացել է, երկուսը՝ ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են ավտովթարի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Երևան քաղաքի «Հաղթանակ» կամրջով Արգիշտի փողոցի ուղղությամբ ընթանալիս, նկատել է իր ընթացքի ուղղությամբ ձախից դեպի աջ փողոցը հատող կենդանու և, խախտելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջները, արագությունն իջեցնելու` ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելու փոխարեն՝ մեքենայի ղեկը կտրուկ ձախ ու աջ մանևրելով՝ կորցրել է իր վարած տրանսպորտային միջոցի կառավարումը։ Արդյունքում՝ հարվածել ու կոտրել է կամուրջի պաշտպանիչ մետաղյա ճաղավանդակը և ընկել ձորը, ինչի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներից մեկն ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Քննությամբ պարզվել է, թե վթարի պահին ով է գտնվել ավտոմեքենայի ղեկին, ում մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով։

Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական, դատամանրաթելային, դատաավտոտեխնիկական, դատաքիմիական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Թուրքիայում թմրանյութերի վաճառքի մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

Թուրքիայում թմրանյութերի վաճառքի մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

Հոկտեմբեր 20, 2017 11:20 Բերման ենթարվածները Թուրքիայի քաղաքացի Ջեմիլ Շ.-ն և ՀՀ քաղաքացի Ա. Գասպարյանն են:
40-ամյա վարորդը KIA-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ. կա վիրավոր

40-ամյա վարորդը KIA-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ. կա վիրավոր

Հոկտեմբեր 20, 2017 10:02 Խոշոր ավտովթար Արարատի մարզում։
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Հոկտեմբեր 20, 2017 09:06 Հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն։
Ադրբեջանի «Ֆավորիտը». որտե՞ղ են ադրբեջանական Ս-300-ները

Ադրբեջանի «Ֆավորիտը». որտե՞ղ են ադրբեջանական Ս-300-ները

Հոկտեմբեր 20, 2017 07:53 Արբանյակային լուսանկարներում չեն երևում ոչ միայն արձակման կայանները, այլև ռադիոլոկատորներն ու, անգամ, դիզելային գեներատորները։
Մխիթարյանի գործողությունները Բենֆիկայի հետ խաղում

Մխիթարյանի գործողությունները Բենֆիկայի հետ խաղում

Հոկտեմբեր 19, 2017 21:49 Խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում, փոխարինվել 2-րդ խաղակեսի վերջնամասում:
Կառավարությունը «Նանման» ՍՊԸ-ին մաքսատուրքից ազատելու արտոնություն է տրամադրել

Կառավարությունը «Նանման» ՍՊԸ-ին մաքսատուրքից ազատելու արտոնություն է տրամադրել

Հոկտեմբեր 19, 2017 20:44 Նախատեսվում է ստեղծել 3 նոր աշխատատեղ։
Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռների միջպետական փոխադրումները կիրականացվեն առանց թույլտվությունների

Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռների միջպետական փոխադրումները կիրականացվեն առանց թույլտվությունների

Հոկտեմբեր 19, 2017 20:37 Ուղևորափոխադրումները կիրականացվեն թույլտվությունների առկայության դեպքում:
Այսօր հակառակորդի կողմից արձակված կրակոցից ՊԲ զինծառայող է զոհվել

Այսօր հակառակորդի կողմից արձակված կրակոցից ՊԲ զինծառայող է զոհվել

Հոկտեմբեր 19, 2017 18:42 ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։
11-ամյա աղջիկը մոր և վերջինս մտերիմ տղամարդու կողմից պարբերաբար ծեծի է ենթարկվել

11-ամյա աղջիկը մոր և վերջինս մտերիմ տղամարդու կողմից պարբերաբար ծեծի է ենթարկվել

Հոկտեմբեր 19, 2017 17:35 Դպրոցում քերծվածքներ են հայտնաբերվել:
Իրանցի Սիամաքին բերման են ենթարկել Մաշտոցի պողոտայում գործող սրճարանից

Իրանցի Սիամաքին բերման են ենթարկել Մաշտոցի պողոտայում գործող սրճարանից

Հոկտեմբեր 19, 2017 17:15 Հետախուզվում էր ԻԻՀ իրավապահ մարմինների կողմից։