Աշխարհ

14.10.2017 21:48


Լիվերպուլը և Մանչեսթեր Յունայթեդը հերթական անգամ չպարզեցին հաղթողին

Լիվերպուլը և Մանչեսթեր Յունայթեդը հերթական անգամ չպարզեցին հաղթողին

Անգլիայի առաջնության 8-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս ոչ-ոքի է խաղացել «Լիվերպուլի» հետ` 0:0:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մանչեսթերցիների մեկնարկային կազմում էր և դաշտում է անցկացրել 63 րոպե՝ տեղը զիջելով Ջեյսի Լինգարդին:

Սա թիմերի միջև երկրորդ անընդմեջ գոլազուրկ ոչ-ոքին է «Էնֆիլդում»: Նախորդ երեք խաղերում թիմերը նույնպես չէին կարողացել պարզել հաղթողին:

Այս հանդիպումից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 20 միավոր և գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ Յուրգեն Կլոպի թիմն ունի 13 միավորով 6-րդն է:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը