Աշխարհ

15.10.2017 13:25


Խոշոր վթարներ Վրաստանում և Ռուսաստանում․ հայ վարորդը զոհվել է, տուժածների թվում կա նաև 1-ամյա երեխա

Խոշոր վթարներ Վրաստանում և Ռուսաստանում․ հայ վարորդը զոհվել է, տուժածների թվում կա նաև 1-ամյա երեխա

Հոկտեմբերի 15-ին, ժամը 09:28-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Մառնեուլիի շրջանի Սադախլո գյուղում «Subaru» մակնիշի 34 LS 330 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Հայկ Էլզարյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին. վարորդը, ուղևորներ՝ Անուշ Հովսեփյանը և Ռուդոլֆ Էլիխանյանը հոսպիտալացվել են հիվանդանոց:

***

Հոկտեմբերի 15-ին, ժամը 01.30-ին Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ Ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնից ԱԻՆ-ում տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ ս. թ. հոկտեմբերի 14-ին, ժամը 11.30-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Կրիմսկ-Ջիգինկա ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. «ՎԱԶ 2106» մակնիշի 34 OQ 441 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «ԼԱԴԱ Պրիորա» մակնիշի К393ОА93RUS պետհամարանիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1974 թ. ծնված Նվեր Ղուլյանը տեղում մահացել է, իսկ տուժածներ՝ 1986 թ. ծնված Ազիզ Օզմանյանը, 1997 թ. ծնված Դիանա Իբոյանը, 2016 թ. ծնված Անգելինա Իբոյանը, 1951 թ. ծնված Անատոլի Բագատովը, 1989 թ. ծնված Գալինա Կուչերյանը ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ՝ տեղափոխվել են Կրիմսկ քաղաքի կենտրոնական շրջանային հիվանդանոց: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Վարորդի դին տեղափոխվել է Կրիմսկի դիահերձարան:

Կրիմսկի ԿՇՀ, հասցե՝ 353380, Կրասնոդարի երկրամաս, քաղաք Կրիմսկ, Գորնայա 15 փողոց
Աշխատանքային հեռ.՝ 8-(86131) 4-50-00
Ընդունարան՝ 8-(86131) 4-33-23
Դիահերձարան՝ 8(86131)4-69-37:

Այս խորագրի վերջին նյութերը