Աշխարհ

16.10.2017 09:43


Ղրղզստանի նախագահական ընտրություններում հաղթել է իշխող կուսակցության թեկնածուն (տեսանյութ)

Ղրղզստանի նախագահական ընտրություններում հաղթել է իշխող կուսակցության թեկնածուն (տեսանյութ)

Ըստ Ղրղզստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների՝ իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու, գործող նախագահի աջակցությունը վայելող Սոորոնբայ Ժեենբեկովը հաղթել է նախագահական ընտրություններում՝ ստանալով ընտրողների ձայների 54.2 տոկոսը։ Երկրորդ տեղում ընդդիմադիր, գործարար Օմուրբեկ Բաբանովն է՝ ձայների 33.6 տոկոսով:

Նախագահի պաշտոնի համար պայքարում էր 11 թեկնածու: Առաջատար համարվող բոլոր երեք թեկնածուներն էլ վերջին 6 տարիներին զբաղեցրել էին վարչապետի պաշտոնը:

Գործող նախագահ Ալմազբեկ Աթամբաևին օրենքը թույլ չէր տալիս այդ պաշտոնը 6 տարի զբաղեցնելուց հետո կրկին առաջադրվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը