Քաղաքական

16.10.2017 16:59


Ժնևում մեկնարկել են Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի բանակցությունները

Ժնևում մեկնարկել են Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի բանակցությունները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում մեկնարկել են Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի բանակցությունները:

Հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ:

Հանդիպումից հետո նախատեսվում է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը