Կարծիք

17.10.2017 09:16


Հոլանդիայի վարչապետն է, եկել է թագավոր Ալեքսանդրի հետ հանդիպման (լուսանկար)

Հոլանդիայի վարչապետն է, եկել է թագավոր Ալեքսանդրի հետ հանդիպման (լուսանկար)

Հոլանդիայի վարչապետն է, եկել է թագավոր Ալեքսանդրի հետ հանդիպման։ Հարուստ, զարգացած, իսկապես ապահով երկրի պաշտոնյա, որը կարող էր իրեն թույլ տալ մի փոքր կոմֆորտ։

Չէ, մեր չտես, բարդույթավորվածների նման․ փողոցով անցնելուց կես ժամ առաջ պետավտոտեսչության մեքենաներն են ընկնավորացնում իրենց ազդանշաններով ու բարձրախոսներով, հետո գալիս է կորտեժը, հետո դուռ բացող, դուռ փակող, տելոխրանիտել, սնայպեր ու էլի լիքը զրթուզիբիլ, հետո, վերջապես, երևում է կարմիր փողկապ, դեղին ժիլետը կամ այն մյուսը ու փրկչի կեցվածքով քայլում։

Լավ, տեսնես իսկապե՞ս դրանք հավատում են, որ շատ կարևոր գործով են զբաղված, թե՞ իրենց մոշ հավաքելու վրեժը մեզանից են լուծում։
Երկու դեպքում էլ շատ ծիծաղելի եք, պարոնա՛յք, կողմնակի շքեղությամբ ձեր չստացված կերպարը կոմպենսացնելու ջանքերն իզուր են և հակառակ էֆեկտն են տալիս, հետն էլ մեր փողերն են անիմաստ ծախսվում․․․

Սուսաննա Մուրադյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը