Լրահոս

17.10.2017 09:44


Նոր Նորքում 27-ամյա Սեյրանն իր բնակարանից կրակոցներ է արձակել

Նոր Նորքում 27-ամյա Սեյրանն իր բնակարանից կրակոցներ է արձակել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողները տաք հետքերով կարողացել են կանխել և կարգի հրավիրել Նոր Նորք վարչական շրջանում հոկտեմբերի 15-ին կրակոցներ արձակող տղամարդուն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19։30-ի սահմաններում Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվում, որ Լյուքսեմբուրգի փողոցի 3-րդ շենքից կրակոցներ են արձակում։ Օպերատիվորեն ժամանած ոստիկանները նշված շենքի 3-րդ բնակարանից Ոստիկանություն են բերման ենթարկում 27-ամյա Սեյրան Մելքոնյանին։

Հայտնաբերվել է նաև «ՄՈ-153» տիպի 12 տրամաչափի 1 փողանի որսորդական հրացանը։

Փաստի առթիվ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Հրացանն առգրավել են և նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Ոստիկանները շենքի բակում էլ հայտնաբերել են 2 հատ 12 տրամաչափի կրակված պարկուճներ։ Ս. Մելքոնյանը ստորագրությամբ բաց է թողնվել։

Այս խորագրի վերջին նյութերը