Լրահոս

18.10.2017 20:37


Վրաերթի են ենթարկվել 26-ամյա, 31-ամյա և 59-ամյա քաղաքացիներ

Վրաերթի են ենթարկվել 26-ամյա, 31-ամյա և 59-ամյա քաղաքացիներ

Հոկտեմբերի 17-ին, ժամը 8.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մանուկյան և Ծերենցի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 26-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 17-ին, ժամը 17.55-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 26 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 17-ին, ժամը 19.40-ի սահմաններում, «ԳԱԶ-21Ա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ջրաշեն գյուղի 6-րդ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող առևտրի սրահի դիմաց վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 17-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Մոսկվիչ 21114» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Խորենացու փողոցի թիվ 3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը