Աշխարհ

19.10.2017 12:11


Միխոմայդան Ուկրաինայում՝ օր 3-րդ. Սահակաշվիլիի փողոցային պայքարը շարունակվում է (ուղիղ միացում)

Միխոմայդան Ուկրաինայում՝ օր 3-րդ. Սահակաշվիլիի փողոցային պայքարը շարունակվում է (ուղիղ միացում)

Ինչպես տեղեկացրել էինք, Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի ղեկավարած «Նոր ուժերի շարժում» կուսակցության ներկայացուցիչներն Ուկրաինայի Գերագույն Ռադայի շենքի մոտ անժամկետ նստացույց են անցկացնում։ Այնտեղ նրանք տեղադրել են վրաններ, իսկ Ուկրաինայի իշխանությունները ձեռնարկել են անվտանգության ուժեղացված միջոցառումներ։

Ուկրաինայի ոստիկանությունն այսօր կոչ է արել ցուցարարներին զերծ մնալ սադրանքներից: Ներքին գործերի նախարարության հանրային կապերի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Շևչենկոն ասել է․ «Զենքի կիրառմամբ սադրանքների հավանականությունը մշտական է: Ոստիկանության գործողությունների հիմնական նպատակն է թույլ չտալ, որ ցույցի անցկացման վայրում զենք հայտնվի: Զենք մի բերեք, բախումներ մի հրահրեք, գրոհներ մի կազմակերպեք: Այլ սահմանափակումներ չկան»:

Հիշեցնենք, որ «Նոր ուժերի շարժում» կուսակցության մի քանի հազար կողմնակիցները պահանջում են վերացնել պատգամավորների անձեռնմխելիությունը, փոխել ընտրական օրենսդրությունը և ստեղծել հակակոռուպցիոն դատարան: Սահակաշվիլին նաև պահանջել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրաժարականը։ Ցուցարարների խոսքով, նրանք կմնան խորհրդարանի շենքի մոտ այնքան ժամանակ, մինչև իրենց պահանջները կկատարվեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը