Կարծիք

19.10.2017 09:22


Լավերը գնում են, վատերը տնքում են ու չեն սատկում

Լավերը գնում են, վատերը տնքում են ու չեն սատկում

2000-ականների սկզբին նրան առաջին անգամ տեսա «Երևան» հյուրանոցի նախասրահում. միայնակ նստած էր բազմոցին ու ծխում էր: Դժվար էր հավատալ, որ համեստ, նույնիսկ անհրապույր հագուստով այդ մարդը խոշոր գործարար է: Հայացքն այնքա՜ն վերացած էր, կեցվածքն այնքա՜ն «հասարակ», որ, իսկապես, դժվար էր հավատալ, թե նա է: Մի տեսակ փիլիսոփայորեն էր նայում շուրջը ու ծխում էր...
Աչքերիս չէի հավատում. ոչ մի թիկնապահ, ոչ մի ծամածռվող-խոնարհվող արարած կողքին կամ դիմացը չկար...
Միայնակ էր, ինքն իր հետ...
Լուռ, անաղմուկ, ինքնագովազդից փախչող ազնվական մեկենասի բացառիկ տիպար էր, որն արդեն Գանձասար վանական համալիրը վերակերտել էր ու որպես շողշողուն ադամանդ մատուցել էր մեզ:
Իր համար նորը չէր կառուցել, հնագույն Արժեքն էր փրկել...
Իսկ դրանից առաջ և հետո ինչե՜ր էր արել ու անում Արցախի համար: Դարձյալ լուռումունջ, անմռունչ ու անաղմուկ...
Այսպիսի վեհ տեսակին սրիկաները ատում են, թաքուն երազում են նրա մահը ու արագացնում վախճանը:
Եվ ինչպե՞ս կարող էր նա ապրել...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը