Աշխարհ

21.10.2017 21:22


Հրապարակվել են Վրաստանի ՏԻՄ ընտրությունների Exit poll-ի արդյունքները

Հրապարակվել են Վրաստանի ՏԻՄ ընտրությունների Exit poll-ի արդյունքները

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության պատվերով` «Էդիսոն Ռիսերչ» կազմակերպության կողմից իրականացված Վրաստանի ՏԻՄ ընտրությունների Exit poll-ի արդյունքները հայտնի են:

Առկա տեղեկատվության համաձայն՝ առաջին տեղում է «Վրացական երազանք»-ից Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեն՝ 54%: 15 տոկոսով երկրորդ տեղում «Միացյալ ազգային շարժման» թեկնածու Զաալ Ուդումաշվիլին, իսկ երրորդ հորիզոնականն է զբաղեցրել քաղաքապետի անկախ թեկնածու Ալեկո Էլիսաշվիլին՝ 14%-ով:

«Էդիսոն Ռիսերչ»-ի իրականացրած Exit poll-ը այս ընտրություններում միակն է:

***

Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում, թեև երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռեւս չի հրապարակել պաշտոնական արդյունքները, «Վրացական երազանք»-ն արդեն իր հաղթանակն է տոնում:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի խոսքերով, սա Թբիլիսիի հաղթանակն է:

«Սպասում ենք ԿԸՀ-ի վերջնական արդյուններին, որը, վստահ եմ, կհաստատի «Վրացական երազանք»-ի հաղթանակը»,-հայտարարել է վարչապետը:

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն, Կալաձեին հաջողություն է մաղթում «ապագա 4 տարվա ընթացքում»: «Նա այս ընտրությունների գլխավոր հերոսն էր»,- հայտարարել է Կոբախիձեն:

Իր հերթին, Կալաձեն շնորհակալություն է հայտնել ընտրողներին վստահության քվեի համար: «Չնայած, պետք է հարգենք ԿԸՀ-ին, որը կհաշվի ձայները և պաշտոնապես կհայտարարի դրանց մասին»,- ասել է Կալաձեն:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը