Աշխարհ

22.10.2017 19:07


Կիևի կենտրոնում ցուցարարների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել (տեսանյութ)

Կիևի կենտրոնում ցուցարարների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել (տեսանյութ)

Այսօր Կիևի կենտրոնում անցկացվող հանրահավաքի ժամանակ բախում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև: Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին ամբիոնից հայտարարել է, որ իրավապահները բարձրախոսով ցուցարարների «ականջներն են սղոցում», և ակցիայի մասնակիցներին կոչ է արել առգրավել նրանց մեքենան։

Ոստիկանությունն արգելափակել է ցուցարարների ճանապարհը ու ծեծկռտուք է սկսվել:

Հավելենք, որ այսօր Ուկրաինայի խորհրդարանի շենքի մոտ Սահակաշվիլին նաև կոչ է արել «բարեփոխումների մայդան» սկսել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը