Լրահոս

23.10.2017 15:54


Հայաստան-Բելառուս հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են

Հայաստան-Բելառուս հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են

Նոյեմբերի 9-ին` ժամը 18:00-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպման տոմսերը վաճառվում են հոկտեմբերի 23-ից:

Տոմսերը կարող եք ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից:

Տեղեկացնում ենք, որ մարզադաշտի Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 4000-5000 դրամ, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 3000-4000 դրամ, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը՝ 2000 դրամ:

Տոմսերի հետ կապված հարցերով զանգահարել միայն «Հանրապետական» մարզադաշտ` 55 53 52, 55 53 51: Առաքումն իրականացվում է 077 52 30 34 հեռախոսահամարով:

ՀՖՖ

Այս խորագրի վերջին նյութերը