Աշխարհ

23.10.2017 21:59


Հրապարակվել են «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագրի տեղակալի վրա հարձակված տղամարդու ձերբակալման կադրերը (տեսանյութ)

Հրապարակվել են «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագրի տեղակալի վրա հարձակված տղամարդու ձերբակալման կադրերը (տեսանյութ)

Հրապարակվել են «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագրի տեղակալ Տատյանա Ֆելգենգաուերին դանակահարած տղամարդու ձերբակալման կադրերը։ Մոսկվայի քննչական կոմիտեից հայտնել են, որ նրա դեմ քրեական գործ է հարուցվել:

Այսօր 48-ամյա տղամարդը ներխուժել է ռադիոկայան, հարձակվել անվտանգության աշխատակցի վրա, ապա՝ սենյակներից մեկում դանակով հարվածել Տատյանայի կոկորդին:

Ֆելգենգաուերին վիրահատել են․ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Պարզվել է, որ հարձակում գործած Բորիս Գրիցը ծնվել է Վրաստանում, Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի է, ունի հոգեկան լուրջ խնդիրներ։ Նա հայտարարել է, թե դեռևս 2012 թվականից «հեռազգայական կապի» մեջ է եղել Ֆելգենգաուերի հետ, և որ վերջինն իրեն հետապնդում էր որպես տղամարդու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը