Քաղաքական

30.10.2017 15:44


Սերժ Սարգսյանը նոյեմբերին, հնարավոր է, ժամանի Մոսկվա

Սերժ Սարգսյանը նոյեմբերին, հնարավոր է, ժամանի Մոսկվա

Սերժ Սարգսյանը նոյեմբերին աշխատանքային այցով կժամանի Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանին։

Նա մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ ակնկալում են՝ «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանում» միջոցառման հանդիսավոր բացմանը ներկա կլինի նաև Սերժ Սարգսյանը

«Հետևաբար ենթադրում ենք, որ նա աշխատանքային այցով Մոսկվա կժամանի նոյեմբերի 15-ից 16-ը»,-ասել է Տողանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը