Քաղաքական

01.11.2017 12:12


Սերժ Սարգսյան․ Գործող պայմանագրի շրջանակում Մոսկվան մոտ օրերս զենքի նոր խմբաքանակ կմատակարարի Երևանին

Սերժ Սարգսյան․ Գործող պայմանագրի շրջանակում Մոսկվան մոտ օրերս զենքի նոր խմբաքանակ կմատակարարի Երևանին

Մոսկվան գործող պայմանագրի շրջանակներում մոտ ժամանակներս զենքի նոր խմբաքանակ կմատակարարի Երևանին։ Այդ մասին ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Սերժ Սարգսյանը։

«Մինչև տարեվերջ մենք ավարտին կհասցնենք նախկին համաձայնագիրը։ Մոտ օրերս մենք սպասում ենք նոր մատակարարման և մինչև տարեվերջ կփակենք բոլոր հարցերը՝ կապված նախորդ համաձայնագրի հետ»,-ասել է նա, փոխանցում է Ազատություն-ը։

Նշենք, որ խոսքը 2015-ին կնքված 200 միլիոն դոլարի վարկի մասին է։

Այս խորագրի վերջին նյութերը