Մեկնաբանություն

Նոյեմբեր 03, 2017 11:40

Հայաստանի շուրջ սեղմվող օղակը

Հայաստանի շուրջ սեղմվող օղակը

Մինչ Հայաստանի իշխանական ու մերձիշխանական շրջանակները զբաղված են մուտիլովկաներով, դատարկաբանությամբ ու ցեխշպրտոցիներով, մեր երկրի շուրջ օղակը սեղմվում է: Ընդ որում՝ սեղմվում է մեծ արագությամբ ու բավական պինդ:

Հայաստանի միակ քաղաքական օրակարգը դարձել է այն, թե 2018-ին ով ինչ պաշտոն կզբաղեցնի, ով մուտիլովկաների զոհ կդառնա, ով կդրժի իր խոսքը, ով կվերածվի «անգլիական թագուհու» և ով կձևակերպվի որպես «Կալիգուլայի ձի»: Իսկ ահա Ադրբեջանը վերջին մի քանի օրերի ընթացքում երկու խոշոր նախագծի գլխավոր հերոսը դարձավ: Գործարկվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, ինչպես նաև ռազմավարական համաձայնություն կայացավ Մոսկվայի, Թեհրանի ու Բաքվի միջև:

Հայաստանը վերջին տարիներին փառահեղորեն փչացրեց իր հարաբերությունները միջազգային խոշոր խաղացողների հետ, իսկ հարևան Իրանի ու Վրաստանի հետ չկա հարաբերությունների զարգացման հստակ ռազմավարություն: Մեզ մոտ Բ26-ին կից «անկախ» մամուլը և «ընդդիմադիր» շրջանակները զբաղված են ՌԴ-ի դեմ հակաքարոզով և «արևմտամետիստ» խաղալով: Այլ բան չկա: «Ֆուտբոլային» դիվանագիտությունը մահացել էր դեռ չծնված, դե իսկ Ղարաբաղի հարցով արդեն բոլորը բոլորի հետ բանակցում են, բացի Հայաստանից: Մեզ վերջում տեղյակ կպահեն:

«Նախաձեռնողականության» արդյունքում մեզ չեն հարգում Արևմուտքում, չեն վստահում Ռուսաստանում, բանի տեղ չեն դնում Վրաստանում (Հայաստանը չկարողացավ իր ուզած դեսպանին նշանակել և ենթարկվեց ամոթալի նվաստացման) և խղճում են Իրանում: Ինչ մնում է մեր մյուս երկու հարևաններին՝ Թուրքիային ու Ադրբեջանին, ապա սրանց դիրքորոշումը մեր հանդեպ գաղտնիք չէ:

Այս պայմաններում երբ նայում ես մեր քաղաքական ու տնտեսական վերնախավ կոչվածին և հետևում ես «քաղաքական» գործընթացներին, հասկանում ես, որ միայն հրաշքը կարող է փրկել Հայաստանը ու դուրս բերել մեր երկիրն այս վիճակից, կամ էլ՝ հույսը պետք է դնել ՀՀ քաղաքացիների ռացիոնալ վարքագծի վրա: Ո՞րն է ավելի հավանական:

Կորյուն Մանուկյան

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչ են ասելու և անելու Սարգսյանն ու Կարապետյանը

Ինչ են ասելու և անելու Սարգսյանն ու Կարապետյանը

Հունվար 15, 2018 14:05 Սարգսյանը խոստացել է չդառնալ վարչապետ 2018-ի ապրիլի 9-ից հետո, իսկ Կարապետյանը խոստացել է մնալ վարչապետ 2018-ի ապրիլի 9-ից հետո:
Ճվճվ Արոյի որդիների հեղափոխությունը

Ճվճվ Արոյի որդիների հեղափոխությունը

Հունվար 12, 2018 14:40 Գասպարյանի ու Հովսեփյանի վեճը նաև ցույց է տալիս, թե ինչպիսի պատկեր ենք մենք ունենալու այն ժամանակ, երբ ամբողջությամբ ուժի մեջ կմտնի նոր Սահմանադրությունը:
ՀՀ ապագա նախագահի ֆոտոռոբոտը

ՀՀ ապագա նախագահի ֆոտոռոբոտը

Հունվար 12, 2018 11:00 Նոր Սահմանադրության համաձայն՝ ՀՀ նշանակովի նախագահը պետության գլուխն է, սակայն դատելով նրա լիազորություններից՝ նրան պետական կառավարման համակարգում վերապահված է «մեխի գլուխի» կարգավիճակը:
Իսկ ե՞րբ են բարոյապես փոխհատուցելու ալեքսանդրարզումանյանները

Իսկ ե՞րբ են բարոյապես փոխհատուցելու ալեքսանդրարզումանյանները

Հունվար 11, 2018 15:10 Ի՞նչ իմանար երբեմնի թունդ ընդդիմադիր Արզումանյանը, որ Սերժ Սարգսյանից դեսպանի պաշտոն է ստանալու: Անկանխատեսելի են հաճախորդների ճակատագրերը ...
Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի «մեսիջները»

Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի «մեսիջները»

Հունվար 11, 2018 14:15 Հայաստանը, ինչպես հայտնի է, չինովնիկական դրախտավայր է: Իսկ դրախտավայրում տեղերը սահմանափակ են:
Ճվճվները և ճղճղները

Ճվճվները և ճղճղները

Հունվար 11, 2018 12:20 Գործ ունենք «ճվճվներ-ճղճղներ-իշխանություն» անխախտ միասնության հետ:
Պետությունը և թեթև մրսածությունը

Պետությունը և թեթև մրսածությունը

Հունվար 10, 2018 15:00 Հարցն այն չէ, որ Սերժ Սարգսյանն իրավունք չունի թեթևակի մրսել կամ տոնական օրերին մեկնել արտերկիր: Ունի՛, իհարկե:
Մենք արդեն ունե՞նք այդ շքեղությունը

Մենք արդեն ունե՞նք այդ շքեղությունը

Հունվար 08, 2018 15:25 Տարեվերջին վարչապետ Կարեն Կարապետյանը և մի քանի նախարարներ համատեղ հարցազրույց տվեցին:
2018՝ սադո-մազոխիստական քաղաքական տարի

2018՝ սադո-մազոխիստական քաղաքական տարի

Հունվար 08, 2018 11:15 Սադո-մազոխիզմը քաղաքականության մեջ մշտապես հանդիպող երևույթ է, բայց երբ այն անցնում է սահմանները, դառնում է վտանգավոր:
«Սրբազան ավազակաորջը» - 2

«Սրբազան ավազակաորջը» - 2

Հունվար 06, 2018 20:25 Ուժեղ եկեղեցին (հատկապես տնտեսական ու լծակային առումներով) ու թույլ պետությունը (կամ պետության բացակայությունը) հոմանիշներ են:
Ամանորյա ուղերձի մոդել (չմոնտաժված)

Ամանորյա ուղերձի մոդել (չմոնտաժված)

Դեկտեմբեր 31, 2017 20:10 Ահա և եկավ Շան տարին: Ուրախացե՛ք, քանզի այն ձե՛ր տարին է. չէ՞ որ դուք շան օրի եք: Անցնող տարում մենք ձեր մի մասի քվեները շան մսի գնով առանք:
Մեդալներս ու՞մ նվիրեմ, թառամել են առանց քեզ

Մեդալներս ու՞մ նվիրեմ, թառամել են առանց քեզ

Դեկտեմբեր 31, 2017 11:30 Հաշվի առնելով, որ 2018-ին սպասվում են բրեժնևյան ու չեռնենկոյական գործընթացներ՝ մեդալների պակաս չի զգացվելու:
Սամվել Բաբայանի դատավարությունը և «Ազգ-բանակը»

Սամվել Բաբայանի դատավարությունը և «Ազգ-բանակը»

Դեկտեմբեր 31, 2017 08:55 Եթե հայտնի գրող Կաֆկան կենդանի լիներ, ապա Բաբայանի դատավարությունից հետո կհասկանար, որ աբսուրդը սահմաններ չունի:
2017-ի քաղաքական բլեֆը

2017-ի քաղաքական բլեֆը

Դեկտեմբեր 30, 2017 09:10 Բ26-ը այս տարվա ապրիլին փաստացի հայտարարեց, որ ընտրությունների միջոցով բացառվում են փոփոխությունները (ներառյալ՝ իշխանափոխությունը) և մնում է միայն ...
ԱԱԾ-ն և շպիոն Օնոն

ԱԱԾ-ն և շպիոն Օնոն

Դեկտեմբեր 28, 2017 17:35 Տեսնես այդ ո՞ր շպիոն Օնոն էր մամուլին հասցրել, թե բա մեր քաջարիները իսլամիստ են բռնել (փաստորեն, ԱԱԾ-ից տեղեկատվական արտահոսքեր են լինում, այն էլ՝ ահաբեկչության թեմայով):
Ահաբեկչական PR

Ահաբեկչական PR

Դեկտեմբեր 28, 2017 10:25 Գավառական բոլշևիզմն իշխանությունների մոտ արտահայտվում է փողի տեսքով: Փողի ձգտումը սրանց մոտ նույնքան անկյունաքարային հարց է, որքան Կարլ Մարքսի մոտ դասակարգային պայքարը:
2017-ի Հայաստանը

2017-ի Հայաստանը

Դեկտեմբեր 27, 2017 11:35 2017-ին Ս. Սարգսյանը հռչակվեց որպես ՀՀԿ անփոխարինելի առաջնորդ ու ՀՀ միակ կառավարիչ: Աստված, իհարկե, երկար տարիների կյանք տա նրան, բայց դե որ ասում են՝ անփոխարինելի, նշանակո՞ւմ է արդյոք, որ ...
Բռնության լեգիտիմության մասին

Բռնության լեգիտիմության մասին

Դեկտեմբեր 25, 2017 09:01 Եթե 1995-ից հետո այս կամ այն չափով կասկածի տակ է դրվել իշխանության լեգիտիմությունը, ապա վերջին տարիներին արդեն լեգիտիմության հարցը տեղափոխվել է այլ հարթություն:
Ներիշխանական բաժանարար գծերը

Ներիշխանական բաժանարար գծերը

Դեկտեմբեր 21, 2017 10:30 Իշխանությունը (տվյալ դեպքում նկատի ունենք ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան) հիմա բաժանված է երեք խմբի՝ ադեկվատներ (ռացիոնալներ), ոչ ադեկվատներ (հնամաշներ) և դիտորդներ («առնետներ»):
«Մեծ եղբայրը» գրանցվել է «Ֆեյսբուք»-ում և հետևում է բոլորին

«Մեծ եղբայրը» գրանցվել է «Ֆեյսբուք»-ում և հետևում է բոլորին

Դեկտեմբեր 21, 2017 09:25 Իշխանությունը 10.000 դրամով գնեց պետությունը, բայց հիմա վախենում է, որ կարող են հայտնվել «ռոմանտիկներ» և փչացնել իդիլիան: