Քաղաքական

04.11.2017 12:54


Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հրաձգային զինատեսակներից

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հրաձգային զինատեսակներից

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ:

Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 1500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը