Քաղաքական

06.11.2017 11:05


Ուշագրավ ցուցմունք Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ (տեսանյութ)

Ուշագրավ ցուցմունք Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ (տեսանյութ)

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով այսօր տեղի ունեցած դատական նիստի ժամանակ ուշագրավ ցուցմունքներ է տվել ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը։

Նա հայտարարել է, որ նախաքննության ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունը ուղորդել և ճնշումներ է գործադրել վկաների վրա։

Մասնավորապես իրեն պարտադրել են Սամվել Բաբայանի դեմ ցուցմունք տալ՝ հակառակ դեպքում սպառնալով, որ Էջմիածնում 2009-ին տեղի ունեցած սպանության համար արհեստականորեն կմեղադրեն իրեն։

Վկաների, կասկածյալների ու ամբաստանյալների հարցաքննության փուլն ավարտվեց:

Դատաքննության փուլն ավարտվեց։ Դատական հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 13-ին․ այդ օրը մեղադրողը հանդես կգա ճառով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը