Կարծիք

08.11.2017 10:46


Բուհերը համակենտրոնացման ճամբարներ են հիշեցնում՝ ՀՀԿ-ական վերակացուներով

Բուհերը համակենտրոնացման ճամբարներ են հիշեցնում՝ ՀՀԿ-ական վերակացուներով

Եթե դասադուլը աճի միտում ցույց տվեց, ուսանողների պայքարն էլ թեժացավ՝ հա՛մ նալին, հա՛մ մեխին մի որոշում կկայացնեն։ Ոչ ոք չի հասկանա՝ տարկետումը թողել են, թե հանել։ Բարոյական հաղթանակ տոնած ուսանողներին տուն կուղարկեն, հետո հերթով բանակ կտանեն։
Նույնը եղավ պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդման դեպքում՝ Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, չհասկացանք, թե ինչ որոշում էր, բարոյական հաղթանակը տոնեցին, բայց հետո պարզվեց, որ համակարգը ներդրված է ու լավ էլ գանձում են։

Հ․Գ․ Մյուս կողմից էլ, բուհերը համակենտրոնացման ճամբարներ են հիշեցնում՝ ՀՀԿ-ական վերակացուներով։ Երևի ժամանակին պետք էր բողոքել ուսխորհուրդների կուսակցականացման դեմ։

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը