Մեկնաբանություն

Նոյեմբեր 09, 2017 15:30

Ներիշխանական գզվռտոցի մասին

Ներիշխանական գզվռտոցի մասին

2017-ի ԱԺ ընտրությունների արդյունքում հասարակությունը որպես քաղաքական սուբյեկտ վերջնականապես դուրս մղվեց քաղաքական գործընթացներից. Բ26-ի հաճախորդ ուժերն ու 10 հազար դրամն արեցին իրենց «սև» գործը: Դե իսկ իշխանությունները միշտ են «սև» գործով զբաղվել:

Ինչ վերաբերում է կուսակցություններին, որոնց մի մասին ընդունված է իշխանական, իսկ մյուս մասին՝ ընդդիմադիր համարել, ապա դրանք նույնպես դուրս են մղվել քաղաքական կյանքից: Դա ամրագրվեց նույն 2017-ի ընտրություններով:

Ընտրակեղծիքներն ու ընտրակաշառքը քաղաքական հարաբերությունները տեղափոխեցին իշխանական կաբինետներ:

Ասպարեզում երևացող կուսակցությունները ձևականորեն են միասնական թվում: Իրականում կան խմբավորումներ միևնույն կուսակցության ներսում և այդ խմբավորումները միմյանց դեմ պայքարում են՝ ամենքն իր խելքի (կամ դրա բացակայության) և ռեսուրսների չափով:

Ընդդիմախոսների բացակայության պայմաններում («Ելք»-ը, ինքներդ եք հասկանում, իշխանությունների ընդդիմախոսը չէ, այլ օգտագործվում է իշխանական այս կամ այն խմբավորման կողմից), մրցակցությունը ՀՀԿ-ի ներսում ու պաշտոնյաների միջև է: Կիրառվում են տարբեր գործիքակազմեր: Ով ինչ ունի «մեյդան» է հանել: Միմյանց վրա առանձին իշխանավորներ ցեխ են շպրտում և իրար «փչացնում» «անկախ» մամուլի, ֆեյսբուքային «հեղափոխության» և այլ միջոցներով:

Հիմա եկել է փողոցում շոուներ կազմակերպելու ժամանակը (բանակի թեման ընդամենը առիթ է): Դե այնպես, ինչպես տխրահռչակ «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ, երբ վերջում դրածոները հավաքվածներին կոչ էին անում լքել Բաղրամյան փողոցն ու հավաքվել Օպերայի բակում, քանզի իշխանության ներսում հարաբերությունները պարզվել էին և շոուն արդեն ավարտվել էր:

Մի խոսքով, արքունիքում իրար են ուտում: Իսկ դեռ ինչե՜ր ենք տեսնելու 2018-ի ապրիլին ընդառաջ: Առայժմ իրար վրա կրակում են «մուտիլովկաներով», բայց հետո ավելի կոշտ մեթոդներ կլինեն:

Ընդամենը մի քանի ամսից՝ մշտական քաոս ենթադրող Սահմանադրության պայմաններում, պատկերավոր ասած, շունը տիրոջը չի ճանաչելու: Հանրային շահ, բնականաբար, այս «բազառներում» չկա, միայն աթոռի ու ռեսուրս տնօրինելու կռիվ է:

Կդիմանա՞ Հայաստանն այս աթոռակռվին ու գզվռտոցներին:

Հայկ Ուսունց

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Ովքեր և ինչու են քարոզում Սամվել Բաբայանի դեմ. «տուշոնկայի վկաները» (տեսանյութ)

Ովքեր և ինչու են քարոզում Սամվել Բաբայանի դեմ. «տուշոնկայի վկաները» (տեսանյութ)

Հունիս 20, 2018 20:00 Սերժ Սարգսյանն իր կապիտալի նախնական կուտակումն սկսել է Ղարաբաղյան պատերազմի տարիներին ու ըստ լավատեղյակների՝ մանվելություն արել:
«Գովազդային» դադար (տեսանյութ)

«Գովազդային» դադար (տեսանյութ)

Մայիս 06, 2018 10:19 Մինչ հեղափոխական գործընթացում «գովազդային» ընդմիջում է հայտարարված ...
ՀՀԿ-ի գերեզմանափորը

ՀՀԿ-ի գերեզմանափորը

Մայիս 04, 2018 12:50 Սերժ Սարգսյանի մուտքը ՀՀԿ նշանավորվել էր պետական ապարատի ու կիսաքրեական տարրերի «ամուսնությամբ»:
Հասնել ՀՀԿ-ի հեռացմանն ու ՀՀԿ-իզմի վերացմանը

Հասնել ՀՀԿ-ի հեռացմանն ու ՀՀԿ-իզմի վերացմանը

Ապրիլ 30, 2018 11:15 ՀՀԿ-ականները դարձան գլխավոր ծաղրածուներ կամ էլ՝ «Նա անփոխարինելի է» նախադասությունը կրկնող թութակներ:
Հեղափոխական տրամաբանություն

Հեղափոխական տրամաբանություն

Ապրիլ 25, 2018 11:10 Հեղափոխության հաղթանակը ենթադրում է ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ նաև նրա ողջ շրջապատի, այսինքն՝ ՀՀԿ-ի, շմայսերի, սաքուլիկների, գագիկհարությունյանների և մյուս օդիոզ ու «թթված» դեմքերի հեռացում:
Մեկ քայլանի կոմբինացիան ավարտվեց. ՀՀԿ-ն կքվեարկի՞ Նիկոլի օգտին

Մեկ քայլանի կոմբինացիան ավարտվեց. ՀՀԿ-ն կքվեարկի՞ Նիկոլի օգտին

Ապրիլ 24, 2018 11:05 Սերժը գնաց, բայց ՀՀԿ-ն մնաց: Մնաց նաև ապագա իշխանության կոնֆիգուրացիայի հարցը:
Ո՞ր տարբերակը կընտրի Սերժ Սարգսյանը

Ո՞ր տարբերակը կընտրի Սերժ Սարգսյանը

Ապրիլ 23, 2018 15:30 Սերժ Սարգսյանը պետք է հասկանա, որ չհեռանալու տարբերակ չունի: Նա ԴԵՌ ունի ընտրության հնարավորություն՝ հեռանալու ձևի ընտրության հնարավորություն:
Ո՞րն է լինելու հանգուցալուծումը

Ո՞րն է լինելու հանգուցալուծումը

Ապրիլ 21, 2018 15:35 Փաշինյանի ու Սարգսյանի պահանջներն ու նպատակները փոխբացառող են: Չկա հատման կետ: Երկուսն էլ կապիտուլյացիա են առաջարկում դիմացինին:
Սերժ Սարգսյանի ակամա ինքնախոստովանությունը (տեսանյութ)

Սերժ Սարգսյանի ակամա ինքնախոստովանությունը (տեսանյութ)

Ապրիլ 19, 2018 13:25 Սերժ Սարգսյանի խոսքի արժեքը զրոյացել է իր իսկ նախաձեռնությամբ: Բոլոր այն խոստումները, որոնք նա տվել է` իրականացել են հակառակ նշանով:
Կարեն Կարապետյանը չփոխեց, բայց փոխվեց (տեսանյութ)

Կարեն Կարապետյանը չփոխեց, բայց փոխվեց (տեսանյութ)

Ապրիլ 19, 2018 10:00 Ժիլետի և թմբուկի կարիք «լուսավոր» հաճախորդ Էդմոն Մարուքյանի սիրելի Սերժ Սարգսյանն այլևս չունի:
Էդմոնն ու Արամը արդարացրին Սերժ Սարգսյանի հույսերը, բայց ...

Էդմոնն ու Արամը արդարացրին Սերժ Սարգսյանի հույսերը, բայց ...

Ապրիլ 18, 2018 13:05 Երեկ Սերժ Սարգսյանին հաջողվեց կրկեսի վերածել խորհրդարանը (և ոչ միայն երեկ): Ամեն մեկն իր դերակատարումն ուներ:
Սերժ Սարգսյանի պյուռոսյան հաղթանակը

Սերժ Սարգսյանի պյուռոսյան հաղթանակը

Ապրիլ 18, 2018 11:10 Հիմա ՀՀԿ ղեկավարը շատ ավելի վատ հանրային ընկալում ունի, քան նույնիսկ 2008-ի մարտ 1-ի դեպքերից հետո: «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին»-ը այլևս դարձել է ազգային գաղափար:
Փնտրվում է ՀՀ նախագահ

Փնտրվում է ՀՀ նախագահ

Ապրիլ 15, 2018 19:15 Արմեն Սարգսյանը Էդմոն Մարուքյանի, Արամ Զավենիչի, Շարմազանովի, Բ26-ի հին ու նոր հաճախարդների և մյուս ՀՀԿ-ականների պես անդամագրված է «Մի՛ մերժիր Սերժին, SNICKERS-ի՛ր» նախաձեռնությանը:
«Հասնել և անցնել Ադրբեջանին»

«Հասնել և անցնել Ադրբեջանին»

Ապրիլ 12, 2018 12:15 Քանի՞ մարդ կմնա Հայաստանում ադրբեջանական բարքերի տոտալ տարածման պարագայում:
«Լուսավոր» հաճախորդների կարգախոսը՝ «Մի՛ մերժիր Սերժին»

«Լուսավոր» հաճախորդների կարգախոսը՝ «Մի՛ մերժիր Սերժին»

Ապրիլ 12, 2018 10:30 Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բ26-ի ձեռքի տակ այլևս ուրիշ բան չկա՝ «լուսավոր» հաճախորդներին օգտագործելու են բազմակի անգամ ու առանձնակի դաժանությամբ:
Հովիկ Աբրահամյանի ու Կարեն Կարապետյանի ճակատագրերը

Հովիկ Աբրահամյանի ու Կարեն Կարապետյանի ճակատագրերը

Ապրիլ 11, 2018 15:20 Տարբեր են նրանց հետագծերը, սակայն նույնը՝ վարչապետությունից հեռացման ճանապարհը:
Սերժ Սարգսյանը հայտնվում է «առաջին գծում»

Սերժ Սարգսյանը հայտնվում է «առաջին գծում»

Ապրիլ 11, 2018 11:35 Մենք հիմա վտանգավոր փուլ ենք մտնում: Վտանգավոր ինչպես անձամբ Սերժ Սարգսյանի, այնպես էլ Հայաստանի համար:
Կարեն Կարապետյանը գնաց ամենավատ տարբերակով. ափսո՞ս էր տղան

Կարեն Կարապետյանը գնաց ամենավատ տարբերակով. ափսո՞ս էր տղան

Ապրիլ 10, 2018 12:15 Կարեն Կարապետյանը փաստացի կրկնեց Շարմազանովի ու մյուս օդիոզների ձևակերպումը, ըստ որի՝ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է:
Մեծ թատրոնը, «ֆեյք» նախագահը և Սերժ Սարգսյանի վրեժը

Մեծ թատրոնը, «ֆեյք» նախագահը և Սերժ Սարգսյանի վրեժը

Ապրիլ 10, 2018 10:50 Սերժ Սարգսյանի համար հոգեհարազատ է ամեն ապաքաղաքականը՝ «հավելումով», որ քաղաքականությամբ պետք է միայն ինքը զբաղվի:
Ինչպես Սերժ Սարգսյանը սրբացավ Գեղամյանի համար (տեսանյութ)

Ինչպես Սերժ Սարգսյանը սրբացավ Գեղամյանի համար (տեսանյութ)

Ապրիլ 09, 2018 19:50 Ֆեյք նախագահ նշանակված Արմեն Սարգսյանի երդման շոուից հետո երբեմնի ընդդիմադիր, շատ թունդ ընդդիմադիր Արտաշես Գեղամյանը հայտարարել է, որ այս օրը սուրբ է: