Կարծիք

16.11.2017 11:01


Մեզանում բոլոր սեղանները կլոր են, որոնք պատրաստ սպասում են իշխանություն-քաղաքացիական պայքարի մասնակիցներ սրտալի «գյալաջիին»

Մեզանում բոլոր սեղանները կլոր են, որոնք պատրաստ սպասում են իշխանություն-քաղաքացիական պայքարի մասնակիցներ սրտալի «գյալաջիին»

Մեզանում վաղուց տարաբնույթ պայքարներն ի սկզբանե «տեղավորում» են քաղաքացիականի շրջանակում:
Պայքարի դրոշ բարձրացնողները նույնիսկ չեն թողնում, որ իշխանությունը նեղություն քաշի․ իրե՛նք են անմիջապես բոլորիս զգուշացնում, որ իրենց պայքարը քաղաքացիական է, ոչ թե քաղաքական:
Անգամ գյուղացիները խաղողի՝ չնչին գնով մթերման կամ չմթերման թեմայով եթե մայրուղի են փակում, դա էլ են համարում քաղաքացիական պայքար, ու մի քանի ժամից «քաղաքացի» գյուղացիները բացում են ճանապարհը, վերադառնում իրենց տները ու նստում սպասում, թե երբ են մթերողները իրենց փողը տալու:
Մեզանում բոլոր սեղանները կլոր են, որոնք պատրաստ սպասում են իշխանություն-քաղաքացիական պայքարի մասնակիցներ սրտալի «գյալաջիին»:
Մի խոսքով, ուրախ քաղաքացիական պայքարի «բովով» անցած ու դեռ անցնելիք պերսոնաժների ներկայացումների ձրի մասնակիցն ենք արդեն տևական ժամանակ. թավաքյալի միզանսցեններ, կլոր սեղաններ, «քառակուսի» դեմքեր...
Չնայած, ամեն անգամ փողոց դուրս գալիս տարաբնույթ պայքարների ղեկավարները ցուցարարներին առաջնորդում են՝ «Օ՜, բախտ իմ դժխեմ, ինչո՞ւ ծնվեցա, որ հե՛նց ես ուղղեմ» համլետյան կեցվածքով...
Կլոր սեղանի ի՞նչը ուղղեք, ա՛յ, մարդ։

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը