Աշխարհ

17.11.2017 12:21


Մահացել է սիցիլիական մաֆիայի հայտնի պարագլուխ Տոտո Ռիինան

Մահացել է սիցիլիական մաֆիայի հայտնի պարագլուխ Տոտո Ռիինան

Իտալական լրատվամիջոցները հաղորդում են, որ 87 տարեկանում մահացել է սիցիլիական մաֆիայի ամենաազդեցիկ պարագլուխը համարվող Տոտո (Սալվատորե) Ռիինան։

20-րդ դարի ամենավտանգավոր հանցագործներից մեկը մահացել է բանտում․ նա 1993 թ․ ցմահ ազատազրկման էր դատապարտվել տասնյակ մարդկանց սպանությունների մեղադրանքով:

Նա երկու վիրահատության էր ենթարկվել, իսկ վերջին օրերին գտնվում էր կոմայի մեջ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը