Լրահոս

18.11.2017 12:24


Մայրը հայտնել է, որ 27-ամյա որդին BMW-ով փորձել է իրեն ու աղջկան վրաերթի ենթարկելով՝ սպանել

Մայրը հայտնել է, որ 27-ամյա որդին BMW-ով փորձել է իրեն ու աղջկան վրաերթի ենթարկելով՝ սպանել

shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Մարգարյան փողոցի բնակիչ, 48-ամյա Նելլի Հալաջյանի դիմումի փաստով: Վերջինս Ոստիկանության Մաշտոցի բաժին հայտնել է, որ նոյեմբերի 16-ին ժամը 15:30-ի սահմաններում Մարգարյան փողոցի բնակիչ, 27-ամյա Նորայր Թադևոսյանը Մարգարյան փողոցում իր վարած BMW մակնիշի 96 NT 006 համարանիշի ավտոմեքենայով փորձել է իրեն և մորը վրաերթի ենթարկելու միջոցով սպանել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանությունը որոնում է Ն. Թադևոսյանին և Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս Ն. Հալաջյանի տղան է, որին մայրն ու քույրը մեղադրում են իրենց նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը